16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե չլիներ 2008-ի մարտի 1-ը

 Դրամատուրգ, մշակույթի նախկին փոխանախարար Կարինե Խոդիկյանն այսօրվանից  “Գրական թերթի” գլխավոր խմբագիրն է: Նա երկրորդ անգամ է ղեկավարելու թերթի աշխատանքը: “Ես ստացա առաջարկ` աշխատելու մշակույթի նախարարությունում, ինչի համար թողեցի “Գրական թերթը”: Հեռացա, բայց աչքս թեք մնաց եւ ահա ես հետ եկա: Ոչ մի այլ պատճառ այն ժամանակ` չկար իմ հեռանալու հետ կապված”,-ասաց տիկին Խոդիկյանը:

Նրա խոսքով, եթե չլիներ 2008թ-ի մարտի 1-ը, գուցե եւ նա շարունակեր աշխատել փոխնախարարի պաշտոնում:

“Չգիտեմ, բայց երեւի թե այդ օրը Երեւանի փողոցները վեր չածվեին սպանդանոցի, ես կլինեի նախարարությունում, այնտեղ էլ բոլորի հետ հաճելի էր աշխատել  եւ ջերմ հիշողություններ կան”,-ասաց գլխավոր խմբագիրը:

Henaran.am-ի այն հարցին, թե Գրողների միությունը համարվում է “իշխանամետ” կառույց, իսկ ինքը ազատ խոսքի եւ ազատ հայացքների տեր ստեղծագործող է, ինչպես է աշխատելու` Խոդիկյանն ասաց.”Եկեք այդ հարցին պատասխանեմ մեկ ամիս հետո”:

Իսկ ինչ կապված է թերթի բովանդակային եւ այլ փոփոխությունների հետ`  տիկին Խոդիկյանը միայն խորհուրդ տվեց մարտի 9-ին կարդալ “Գրական թերթն” ու ամեն ինչ պարզ կլինի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ