20 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ

Այսօր քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ:

Անցյալ շաբաթ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է կանգառագոտիներից դուրս կայանման 24 եւ վարորդների ծխելու 14  դեպք:

Սահմանված սանիտարական նորմերը խախտած տրասպորտային միջոցները ժամանակավորապես դուրս են բերվել երթուղագծերից, մաքրվել եւ հետո միայն շարունակել են սպասարկումը:

Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում են վերանորգման անհրաժեշտություն ունեցող կանգառասրահների վերականգնման աշխատանքները: Նախորդ շաբաթվա ընթացքում վերանորոգվել է 27 կանգառասրահ, սակայն միեւնույն ժամանակ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրել է, որ  արձանագրվել են վերանորոգված կանգառասրահների կոտրման  դեպքեր:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը, հայտնաբերել հասարակական կարգը խախտողներին եւ կիրառել համապատասխան տույժեր:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ