07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արգամիչը Սյունիք է մեկնել հատուկ առաքելությամբ

Ազգային ժողովի նախկին խոսնակ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այսօր ուղղաթիռով Սյունիք է մեկնել: Հանգստյան օրերին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տիգրան Սարգսյանի այցից հետո Աբրահամյանի  շտապ մեկնելը տարակուսանքի առիթ տվեց: Մամուլն այս այցը պայմանավորեց Սարգսյան-Աբրահամյան հակասությամբ, ինչն այդքան էլ այդպես չէ:

Henaran.am-ի տեղեկություններով, Աբրահամյանը Սյունիք մեկնել է` հաշտեցնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:

Հիշեցնենք, որ  նրանց հարաբերությունները տեւական ժամանակ է լարված են: Թերեւս ՀՀԿ-ի համագումարից առաջ, նախընտրական շտաբի պետը ուզում է ներկուսակցական գլոբալ խնդիրներ չլինեն: Հատկապես որ մարզպետ-գործարար փոխհարաբերությունների լարվածությունը կխանգարի  ընդհանուր գործին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ