Կրկին երկրաշարժ եւ կրկին` Աշոցքում

Մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 23.52-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 8 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, մարտի 5-ին տեղական ժամանակով ժամը 15.12-ին Հայաստանում` Աշոցք գյուղից 17 կմ դեպի հյուսիս-արեւելք, դարձյալ տեղի էր ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 5 կմ խորության վրա: