05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԳ նախարարը տիկնոջ հետ “փախել” է բոլորից, իսկ մորը …

Լուսանկարը` Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքի էջից

Կանանց միամսյակին նվիրված Henaran.am-ի փոքրիկ ակնարկների հաջորդ զրուցակիցը ՀՀ կրթության եւ գիտության նախարարԱրմեն Աշոտյանն է: Մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը հիշեց իր կողմից մարտի ութին մատուցված ամենահիշարժան ու օրիգինալ նվերը:

Պարզվում է, ԿԳ նախարարը նաեւ բանաստեղծական ձիրք ունի. “Հիշում եմ, մի քսան տարի առաջ մայրիկիս բանաստեղծություն էի նվիրել”: Արմեն Աշոտյանին խնդրեցինք մի քառատող ներկայացնել: Ահա նախարարի ստեղծագործությունից մի հատված.

“Ты- Богоматерь. Я – не Бог.
Я сын родной, но непохожий.
И жизнь твоя – святой чертог.
Твое дитя – простой прохожий…”

Իսկ տիկնոջը Արմեն Աշոտյանի մատուցած ամենայուրահատուկ նվերը եղել է այն, որ նախարարը կարողացել է ընտանիքով` կնոջ ու երեխաների հետ, “մի երկու օրով բոլորից փախչել Դիլիջան ու վայելել ընտանեկան ջերմությունն ու միասին առանձնանալու բերկրանքը”:

Թե ինչով կնշանավորվի այս տարվա մարտի ութը ԿԳ նախարարի սիրելի կանանց համար, Արմեն Աշոտյանը դեռ չի որոշել:

Ի դեպ, ԿԳ նախարարի հետ Henaran.am-ն այս փոքրիկ զրույցը վարեց “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի ընձեռած հնարավորություններից եւ նախարարի` օնլայն ասուլիս տալու պատրաստակամությունից օգտվելով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ