28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կողոպտել են Անի Քոչարի ամուսնու հաշմանդամների գրասենյակը

‘Ես’ ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ամուսնու` Արման Մուշեղյանի ‘Աշխարհն առանաց արգելքների’ ՀԿ-ի գրասենյակը կողոպտել են:
 ‘Անհաջողությունները շարունակում են մեզ հետապնդել…
Կողոպտել են «Աշխարհն առանաց արգելքների» ՀԿ-ի գրասենյակը, որը գտնվում է Աբովյան քաղաքում: Անհայտ անձինք, կոտրելով դռները և երկաթյա ճաղավանդակից դուռը, հափշտակել են երեք համակարգիչ և պատճենահանիչ սարքը: Գրասենյակը ծառայում էր հաշմանդամություն ունեցող անձանց, կազմակերպությունը գործողությունները ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանը: Գրասենյակում մշտապես ընդունում ենք տարբեր

խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց: Տարօրինակն այն է, որ տպիչ սարքերը չեն տարել, յուպիեսը, երկու համակարգչի բարձրաղոսները: Համակարգիչներում մեծ ծավալի, խիստ կարևոր ինֆորմացիա կար, դրա համար եմ շատը ափսոսում: Կարծում եմ, որ գողերը իմացել են ուր են մտնում, ինչով է զբաղված այդ գրասենյակը, սակայն դա նրանց չի կանգնեցրել: Ինչպե՞ս կարելի է բնութագրել այդ մարդկանց և այս երևույթը’,-գրել է Անի Քոչարը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ