19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չեմ վախենում. վարչապետ (վիդեո)

Վարչապետ Կարեն Կարապետյանն, այսօր, ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց երեկ ՀՀԿ անդամակցած յոթ հազար անդամներին: Հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այդ յոթ հազար հոգին մեկ օրում անդամակցեցին ՀՀԿ-ին, նա ասաց, որ մեկնաբանություն չունի այդ կապակցությամբ: Դիտարկմանը, թե իր հանրապետականացումը իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց, նա պատասխանեց, թե […]

«Կեղծիք է» /վիդեո/

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր ՀՀԿ համագումարից առաջ հերքեց մամուլում տարածված  տեղեկությունները, թե ինքն այլեւս ՀՀԿ գործադիր մարմնի կազմում չի լինելու: «Կեղծիք է»,- արձագանքելով լրագրողների վերոնշյալ դիտարկմանը՝ ասաց  արձագանքեց Հրանուշ Հակոբյանը:  

Մենք քաղաքացիների սորտավորում չենք անում. Է. Շարմազանով (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լավատեսական հույսով է եկել ՀՀԿ տասնվեցերորդ համագումարին: Համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ հաշվետու համագումար է սա, համագումարի ընթացքում կլսենք ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Ի դեպ, Շարմազանովի խոսքով՝ Նախագահի ելույթը քննարկվել է կուսակցությունում: Նախագահը հանդես կգա շատ լուրջ ասելիքով, կներկայացնի իր հորդորներն ու առաջարկները՝ ուղղված […]

«Մի՛ մտահոգվեք ինձ համար» (վիդեո)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՀՀԿ համագումարից առաջ  հորդորեց  իր ապագայով չմտահոգվել: Լրագրողները Աշոտյանից հարցրին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ գուցե  այսօր կուսակցության փոխնախագահ չի նշանակվի: «Առավոտ շուտ եկել եք, որ մտահոգվեք իմ քաղաքական ապագայո՞վ: Մի՛ մտահոգվեք ինձ համար»,- ասաց Աշոտյանը:  

Շառ է․ Սուրիկ Խաչատրյանը հերքել է (վիդեո)

ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե իր որդին Օջախ ռեստորանային համալիրում դանակահարել է 22-ամյա Տիգրան Շահգալդյանին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդուն եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը։ «Մի հավատացեք նման լուրերին, բոլորը սուտ են, ապատեղեկատվություն է»,- նշեց նա։ Ինչ վերաբերվում է մեղադրանքներին, թե ինքը մարզպետարանի […]

Վերևից հեղափոխությունը սկսված է (վիդեո)

Քաղաքական գործիչ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյան վստահ է` իշխանությունը փորձում է կառավարելի դարձնել վիճակը, և խախտողները պիտի պատժվեն: Henaran.am-ի հետ զրույցում խոսելով քաղաքական դաշտի զարգացումներից, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի ակտիվացումից, ՀՀԿ-ականների ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներից, ասաց, որ կան նաև նախընտրական կամպանիայի նշաններ, սակայն ՀՀԿ կենտրոնական գրասենյակը զբաղվում է դրանով, փոփոխություններ է անում: «Բյուջեի խնդիրներ կան, փող է […]

Ընդդիմությունն էլ պիտի պատասխանատվություն ստանձնի (վիդեո)

Քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանը համաձայն չէ, որ իշխանության բացթողումները, եղած խնդիրները և այլն, լավագույն պայմաններն են ստեղծում ընդդիմության` նախընտրական կամպանիա ստեղծելու համար: «Տեղի է ունենում  քաղաքական դաշտի մարում, բոլորը կենտրոնացած են կառավարության ռեֆորմների վրա, ու դա շեղում է մարդկանց ուշադրությունը, և ասել, որ ընդդիմության համար լավագույն ստարտային պայմաններն են, սխալ կլինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու. Մոնթե Մելքոնյան

Նոյեմբերի 25-ը Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  ծննդյան օրն է: Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչհեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդտարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղանճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41քաղաքներում։ Եղել է Արեւմտյան Հայաստանում, իր պապերի տանը… […]

Ցմահ դատապարտյալը ուզում էր խոսել. 20 տարի պատիժը կրող Ստեփանին դատարանը «կոտրեց» /վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ անփոփոխ թողեց ցմահ ազատազարկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի վաղակետ ազատման դիմումի մասով առաջին ատյանի վճիռը: Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց երեք հատորից բաղկացած դատական գործը: Նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը հայտնեց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ: Ստեփան Գրիգորյանը ակնհայտ հուզված էր: Արդեն 20 տարի իր պատիժը կրած դատապարտյալը ցանկանում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի