16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանի նախագահը փորձեց դառնալ Թուրքիայի փաստաբանը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:   Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը շահագրգռված է Արևելյան գործընկերության ձևաչափի հետագա զարգացմամբ: Այն պետք է շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային: Կարևոր է, որ Արևելյան գործընկերությունը արձագանքի բոլոր մասնակից պետությունների կենսական […]

Գործատո՞ւն է որոշելու` պահումների անի, թե ոչ

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին այսօր ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ”Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:  ”Կուտակայինի գործունեությունը կանոնակարգված է եղել օրենքով: Այն գործատուները, գործակալները, ովքեր վճարումներն իրականացրել են, բնականաբար, այդ գումարները չեն կորչում, դրանք քաղաքացիների սեփականությունն են”,- պարզաբանեց նա: Կուտակայինի հետ […]

Շումախերը դուրս է եկել կոմայից. նա ճանաչել է կնոջը

”Formula-1” դասի ավտոարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից: Հիշեցնենք, որ նա կոմայի մեջ էր գտնվում նախորդ տարվա դեկտեմբերից: 45-ամյա մարզիկի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է, որ նրա առողջությունն աստիճանաբար վերականգնվում է: Շումախերը նույնիսկ ճանաչել է կնոջը`Կորինային: Դրա հետ միասին հաղորդվում է, որ մարզիկի օրգանիզմը դեռ շատ թույլ է, եւ նա կարճ ժամանակով է միայն […]

ԲՀԿ-ական պատգամավորները նոր Կառավարության հրաժարականի մասին էին կատակում /վիդեո/

Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր Արարտյան հարթավայրի ստորերկրյա ջրերի խնդիրը: Հիմնական զեկուցողը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ներկայացրել էր մի նախագիծ, որով խնդիրների լուծման եղզանակ է առաջարկվում: Նա նշեց, թե պետք է ընդունել 1984թ-ին եղած թվերը և փորձել վերականգնել, այսինքն, եթե այն ժամանակ թույլատրվում էր 1 մլրդ խմ […]

Ովքեր են աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչները /ֆոտոշարք/

Ամերիկյան Time հանդեսը կազմել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որում  տեղ են գտել 26 քաղաքական գործիչներ: Այսպիսով, ամենաազդեցիկ քաղաքական գործիչների շարքում են `  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Չինաստանի Ժողովրդավար Հանրապետության նախագահ Սի Ցզինպին, […]

Հայրիկյանի ասածները չեմ մեկնաբանում. Արմեն Մարտիրոսյան

Henaran.am-ի թղթակիցը “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց պարզել, թե ինչու՞ են զբաղեցրել Ազատության հրապարակը և Պարույր Հայրիկյանը այնտեղ հանրահավաք չի կարողանում անել: “Պարույր Հայրիկյանի ասածները ես չեմ մեկնաբանում: Ես հարգում եմ ճանապարհ անցած մարդկանց, բաց չեմ պատրաստվում մեկնաբանել նրա ասածը”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այս պահին ընթացող հանրահավաի ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ասելէ, […]

Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 7-ին ”Հանրապետական” մարզադաշտում

Ինչպես հայտնի է, Հայաստանի գավաթի 2013-2014 թթ. խաղարկության եզրափակչում կհանդիպեն Կապանի ”Գանձասարը” և Երևանի ”Փյունիկը”: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գավաթի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ”Հանրապետական” մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Բաղդասարյանը Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին իմացել է նախագահից /վիդեո/

 ‘’Տիգրան Սարգսյանի հետ մենք եղել ենք նույն Կառավաության կազմում, ունեցել ենք  մեր նվազ չափը, բայց կարծում եմ՝ հիմնավորված էր կառավարության հրաժարականը, նույնիսկ ուշացած՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ բազմիցս է ասել, որ Կառավարությունը պետք է գործի ավելի ագրեսիվ ու նպատակահարմար: Այդ մասին ասել է նաև ՀՀ նախագահին: ՛՛Չնայած բոլոր […]

Նշանավոր կինոռեժիսորի որդին Հայաստանում է

 Ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդին՝ կինոգործիչ Պատրիկ Մալաքյանը, որ Երևան է ժամանել մասնավոր այցով, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հրավերով մասնակցում է նաև “Մենք հիշում ենք” կրթամշակութային ծրագրին, որը նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 99-ամյակի հիշատակի օրվան։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Պատրիկ Մալաքյանը Երևանի հ. 128 դպրոցում ներկա են եղել ծրագրում ընդգրկված միջոցառումներից […]

Օբամայի դիրքորոշումը բոլորիս վաղուց հայտնի է. քաղաքագետ/վիդեո/

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը, որը հնչեղ Եղեռնի 99 ամյա տարելիցի օրը: “Մարդը իր շուրթերով ասաց, որ իր դիրքորոշումը հարցի նկատմամբ չի փոխվել, իսկ Օբամայի դիրքորոշումը բոլորիս բավական վաղուց հայտնի է”,-նշեց քաղաքագետը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի