Լուսադեմին ծեծի է ենթարկվել “Արարում” նախաձեռնության անդամը
“Արարում եմ” երիտասարդական նախաձեռնության անդամ Հովհաննես Եսայանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ լուսադեմին իր նկատմամբ կիրառված բռնության փաստի առնչությամբ դիմել է ոստիկանություն: Միջադեպի մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր տարեգրքում՝ նշելով, որ “հունիսի 21-ին, գիշերվա ժամը 3:00-ի սահմաններում, տուն վերադառնալու ճանապարհին, սպորտային համազգեստով երկու անհայտ անձինք մեր շենքի շքամուտքի առաջ հարձակվեցին ինձ վրա եւ բազում […]




































