08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայոց գլխավոր Արծիվը չի նեղսրտվել 85-ից. Ժամանակ

“Հայոց արծիվներ” ՀԿ նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը չի նեղսրտվել, որ իր անունը ՀՀԿ համամասնական ցուցակի 85-րդ տեղում է: Այս մասին նա ասել է “Ժամանակ” օրաթերթին:

” Ինքս երբեւիցե չեմ մտահոգվել ու որեւէ քայլ չեմ արել`հայտնվելու Հանրապետկանի ցուցակի որեւէ հորիզոնականում: Իմ ակտիվ գործունեությունն ինչպես հասարակական, այնպես էլ կուսակցական, այնպես էլ պետական դաշտում` որպես փոխնախարար, երբեք ակնկալիքներով չի եղել: Եթե նույնիսկ ցուցակում չհայտնվեի, իմ ակտիվ գործունեությունն ինչպես իրականացրել եմ, այնպես էլ շարունակելու եմ”,-ասել է Ասրյանը:

Նրա խոսքով` կապ չունի 17-րդ, 85-րդ,  200-րդ տեղում գտնվելը: “Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը իմ ակտիվ աշխատանքի գնահատականը տվել է հենց 85-րդ տեղում իմ անուն ազգանունը գրելով` 85-րդ տեղում գտնվելն այդքան էլ հեռու չէ անցողիկ տեղերից: Հանրապետական կուսակցությունը բավականին լուրջ աշխատանք իրականացնելուց հետո այնքան ձայն կհավաքի, որ ոչ միայն 85, այլ 105-րդ տեղը միանգամից կանցնի Ազգային ժողով”,-համոզմունք է հայտնել Հանրապետական փոխնախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ