09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բացառում են կոալիցիան իշխանության հետ

՛՛Մեկ միասնական ցուցակով  դաշինքի տրամաբանության հիմքում ընկած է գաղափարաքաղաքական հենքը: Մեկ միասնական ցուցակում  ընդգրկված են թեկնածուներ թե քաղաքական , թե հասարակական սեկտորը ներկայացնող:

Սա եզակի դեպք է, երբ գաղափարաքաղաքական հենքի վրա ընտրություններից անմիջապես առաջ ձեւավորվում է մի միավոր, որի նպատակն է  իսկապես Հայաստանում իրականացնել իշխանափոխություն՛՛,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՛՛Ժառանգություն՛՛- ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛  միասնական համամասնական ցուցակին:

Այդ միասնական միավորը, ըստ Ռուբեն Հակոբյանի,  հեռանկարային առումով գիտի իր անելիքները, որի նպատակն է՝ ունենալ հաջողություն ԱԺ-ում եւ իրականացնել իշխանափոխություն:

Նրա խոսքով՝ քաղաքական առումով հայ-թուրքական հարաբերությունների, Արցախյան հակամարտության եւ մարդու իրավունքների հարցերում նույն մոտեցումներն են որդեգրվել ՛՛Ժառանգության՛՛ եւ ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ կողմից:

՛՛Ազատ դեմոկրատ՛՛, նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանը նշեց, որ հիմք է դրվում երկարաժամկետ համագործակցության՝ իրավահավասար դաշինքի սկզբունքի հիման վրա:

Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանում հավանական կոալիցիա ստեղծելուն, Ռուբեն Հակոբյանն ասաց.՛՛Մենք կարող ենք կենտրոնական ուժ լինել ԱԺ-ում եւ հնարավոր է մեր շուրջ, որպես առանցք ազատական կոալիցիա ստեղծենք, սակայն բացառում ենք կոալիցիան իշխանության հետ՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ