08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն շփոթվել է. Շարմազանով

“Մի բան կարող եմ ասել, որ ընտրությունների որակի համար ջանքերը չպետք է շփոթել ընտրական փիարի հետ: Գուցե մեր կոալիցիոն գործընկերը շփոթել է այս երկու հասկացությունները: Մի բան պարզ է` այս ամենից անհաջող փիարի հոտ է գալիս:

Չի կարելի մարդկանց մոլորության մեջ գցել, օրվա մի կեսը հանդես գալ որպես իշխանություն, հաջորդ կեսին ընդդիմություն խաղալ”,-նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ-ի նախաձեռնությանը `միանալու միասնական շտաբի դիմումին /շտաբը դիմելու է ՍԴ` վիճարկելու ԸՕ դրույթը, որով արգելվում է հրապարակել ընտրացուցակները-խմբ./:

Շարմազանովը աբսուրդ համարեց այն, որ “կոալիցիոն “Բարգավաճ Հայաստանը”, որը երկրում քաղաքական պատասխանատուն է, էժանագին դիվիդենտներ է շահում: “Քաղաքական շոուներ կազմակերպելու փոխարեն, խորհուրդ կտանք միանալ ՀՀԿ ԳՄ-ի առաջարկություններին”,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

Նկատենք, ՀՀԿ գործադիր մարմինը ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողություն սահմանելու հրապարակային կանոններ է հռչակել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ