09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Խախտումները հայտնաբերելու նոր գործիք սննդամթերքի ոլորտում` դիտարկում իրացման ցանցերում /վիդեո/

image_7028

ՀՀ կառավարությունը եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախաձեռնել են սննդամթերքի ոլորտում առկա խնդիրներին /մակնշման եւ ժամկետանց սննդի հետ կապված խնդիրներ/ համակարգային մոտեցում, որով ներդրվել է նոր գործիք, այն է` դիտարկում իրացման ցանցերում:

Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը` խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին:

Նա նշեց, որ դիտարկումն իրականացվելու է հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ:

‘’Դիտարկումները անց են կացվելու մարզերում, քանի որ մարզերում ժամկետանց սննդի եւ մակնշման խնդիրների առումով վատթար վիճակ է, քան Երեւանում: Դիտարկումը վերաբերելու է բարձր ռիսկային համարվող սննդամթերքներին` մսամթերք, կաթնամթերք եւ մանկական սնունդ’’,- ասաց Աբրամ Բախչագուլյանը` հավելելով, որ վերահսկողությունը իրականացվելու է ոչ թե կամայական կերպով, այլ` ռիսկերի հիման վրա:

Ա. Բախչագուլյանի խոսքով` սննդամթերքի անվտանգության  պետական ծառայությունը օրենքով սահմանված կարգով հնարավորություն է ստացել առավել խիստ վերահսկողության տակ պահել լաբորատոր փորձաքննությունը սննդի նկատմամբ:

Ինչ վերաբերում է մակնշման խնդիրներին, ապա խնդիրը նրանում է, ըստ Բախչագուլյանի, պետք է անցկացվի այդ մակնշման փորձաքննությունը, այսինքն մակնշման համապատասխանությունը սննդամթերքի հետ:

Անդրադառնալով տնտեսվարող սուբյեկտներին տուգանելու խնդրին, նա ընդգծեց, որ էական է ոչ միայն տուգանելը, ի դեպ, որի առավելագույն չափը 300 հազար դրամ կարող է կազմել, իսկ առողջությանը վնաս պատճառելու դեպքում` 500 հազար դրամ, այլ ` տնտեսվարողին պարտավորեցնելը, որ  նա հանի իր ապրանքը իրացման տեղից ու ոչնչացնի:

Ընդհանուր առմամբ, բանախոսի խոսքով` վերահսկողության տեսանկյունից բարձր ռիսկային սննդամթերքներն են մսամթերքը, կաթնամթերքը, ձուն, մանկական սնունդը, առավել քիչ ռիսկային գոտում են հացն ու հացամթերքը:
http://www.youtube.com/my_videos_edit?ns=1&video_id=HOYMY1g0hRk

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ