26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար գիտակցել, որ թիկունքում պետություն և քաղաքական պատասխանատվություն կրող ղեկավար չկա. Պատգամավոր

Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծել է՝ անկախ ՀՀ քաղաքական իշխանության տապալումներից և հայրենիքի դեմ ծավալած դավադրություններից, պետք է արժանին մատուցել բոլոր այն զինծառայողներին, ովքեր հետպատերազմյան բարդ, ծանր իրավիճակում պատվով կատարում են իրենց մարտական խնդիրը։

«Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար գիտակցել, որ իր թիկունքում պետություն և քաղաքական պատասխանատվություն կրող ղեկավար չկա ու, միևնույն ժամանակ, ուժերի գերլարումով կենտրոնանալ ծառայության և երկրի պաշտպանության վրա։ 

Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք։ 

Այսպիսի վիճակներում մեր զինծառայողը պետք է իմանա, որ ինչ էլ լինի՝ հասարակության մի մեծ հատված մշտապես սատարելու է հայրենիքի պաշտպաններին։ 

Ես ինքս ճանաչում եմ մեծ թվով զինծառայողների, սպաների, ովքեր այս լարված օրերին մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են մոտենում իրենց ծառայությանը և հայրենիքի ու մեր բոլորի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի։ 

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար ընկածներին, համբերություն և տոկունություն մեր զինծառայողներին», – Facebook-ում գրել է ընդդիմադիր պատգամավորը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ