05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Գրեթե անհնարին եմ համարում, որ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Վարչապետն արձագանքեց «Հետք»-ի հրապարակմանը

Ինձ տեղեկացրել են այդ հրապարակման մասին, չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ։ Եթե նույնիսկ ծանոթանամ էլ, կարծում եմ, մեկնաբանություն չունեմ, Hetq.am-ի՝ «Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել»վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հարցին ի պատասխան առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցն իր հրապարակման մեջ գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի իրական պատճառն այն է, որ նա Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել ՝ առնվազն մինչև նախագահ դառնալը։

Վարչապետ Փաշինյանն այս կապակցությամբ ասաց, որ քիչ հավանական է համարում, որ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի։

«Ես դա, անկեղծ ասած, քիչ հավանական և գրեթե անհնար եմ համարում, որ ՀՀ քաղաքացի եղած չլինի։ Համենայնդեպս, իմ քննարկելու մանրամասները չեն դրանք, որովհետև, եթե այդտեղ (հոդվածում-խմբ) կա որևէ փաստ, որին Հայաստանի պետական որևէ մարմին պետք է արձագանքի, կարծում եմ, այդ մարմինները պետք է զբաղվեն դրանով», – ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ