27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի». Քաջարանի քաղաքապետ

«Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի». Քաջարանի քաղաքապետ

«Այսօր սյունեցին շատ լավ գիտակցում է՝ ինչի համար է Նիկոլը եկել Սյունիք, Ալիևի հետ նույն նպատակների մեջ են։ Ես ասում եմ, եթե այդքան համարձակություն ունեն՝ թող սյունեցու մազը ծռեն, թող չվախեցնեն իրենց դատախազություններով ու միլիցեքով ու ԿԳԲ-երով։ Վախեցնող էին, թող գնային թուրքին վախեցնեին, ոչ թե սյունեցիներին վախեցնեն»,-168.am-ի հետ զրույցում ասել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Սյունիքի համայնքների ղեկավարներն էին ժողովրդին ուղղորդել Նիկոլ Փաշինյանի դեմ, Մանվել Փարամազյանը զարմացավ, թե ինքն ինչպե՞ս կարող է 15 հազար մարդու ստիպեր ու հաներ փողոց։

Մամուլն արդեն գրել է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հատուկ հրահանգ է իջեցրել, որպեսզի ձերբակալեն իր դեմ բողոքողներին, այդ թվում՝ մի շարք համայնքների ղեկավարներին։ Այդ նպատակով ԱԱԾ և Ոստիկանության պետերը շտապ մեկնել են Սյունիք։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ