20 Ապրիլի, Երեքշաբթի, 2021
KFC

Հերթը Տավուշի՞նն է. 168.am

Tavush

Մարտի 6-7-ն ընկած ժամանակահատվածում համացանցում Տավուշի մարզի հետ կապված տարբեր տեղեկատվություններ հայտնվեցին. Նախ՝ եղավ հրապարակում այն մասին, որ քաղաքացու վարորդական իրավունքում Հայաստանի փոխարեն՝ նշվել է Ադրբեջան, որից հետո պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ սխալմունք է եղել։  Թեև դրանից առաջ բացարձակապես հերքվել էր, թե կեղծ է՝ այդ վարորդական իրավունքը սարքել են, իսկ մի քանի ժամ հետո հաստատեցին, որ նման բան եղել է, բայց սխալմունք է եղել։

Այնուհետև, որ ռուս խաղաղապահները շրջում են Տավուշում, թե ի՞նչ նպատակով՝ անհայտ է։ Դրան հաջորդեց օգտատերերից մեկի գրառումն առ այն, որ Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, թուրքական դրոշներով: Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ։

168.am-ը Տավուշի որոշ սահմանամերձ համայնքների ղեկավարներից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է համայնքներում։

Սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով՝ գյուղում ամեն ինչ նորմալ է, որևէ ռուս խաղաղապահ չկա։

«Ես չեմ հասկանում, ինչո՞ւ է նման լուրեր շրջանառվում, ինչո՞ւ են չեղած բանն այդպես շահարկում։ Չեմ հասկանում, մենք ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում։ Ուղղակի այս ամենը տհաճ է, այդ բոլոր լուրերը Երևանից են գալիս հասնում այստեղ։ Այս պահին Բաղանիսում ցուրտ ձմեռ է, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Նարեկ Սահակյանը։

Սահմանամերձ Մովսես գյուղի նախկին գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ Մովսեսում որևէ արտառոց բան չի կատարվում, մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով։

«Որևէ բան էլ չկա, խախանդ, հանգիստ մեզ համար ապրում ենք։ Մեր տարածքում, բացի մեր սահմանապահներից ու ժողովրդից, որևէ մեկը չկա»,- շեշտեց Արարատ Ավալյանը։

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչյանը վստահեցրեց, որ Բերդում ո՛չ ռուս խաղաղապահ կա, ո՛չ ռուսական դրոշ: «Ես Բերդի մասին կարող եմ ասել, որ ամեն ինչ նորմալ է, հարակից համայնքների մասին ոչինչ ասել չեմ կարող։ Այս պահի դրությամբ ռուս խաղաղապահներ չկան»,- շեշտեց Հ. Մանուչարյանը։

Ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ տարբեր խոսակցություներ շրջանառվեցին Սյունիքի մարզի հետ, որ հայկական դիրքերը զիջում են թշնամուն, Պաշտպանության նախարարությունն ամեն կերպ հերքում էր, որ նման բան չկա։ Նաև, երբ տեղեկատվություն շրջանառվեց, որ թշնամին հասել է Կապանի օդանավակայանի մոտ, կրկին պատկան մարմինները հերքեցին՝ նշելով, թե «ծախված» լրատվամիջոցներն են կեղծիք հրապարակում, մինչդեռ թշնամին արդեն GPS-ով Կապանում էր, ավելին՝ Սյունիքում հայկական դիրքերը 120 կմ հետ են նահանջել։

Հուսանք, նույնը չի կրկնվի Տավուշում, քանի որ Սյունիքում  նմանատիպ խոսակցություններից հետո, մեկ շաբաթ հասարակության գլխի տակ «փափուկ բարձ» էին դնում, թե ամեն ինչ լավ է, իսկ մեկ շաբաթ հետո թշնամին հասավ Շուռնուխ ու Որոտան, ավելին՝  պատերազմում 44 օր հայկական կողմը հաղթում էր, իսկ 45-րդ օրը Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի կապիտուլյացիան։ Այսքանից հետո հասարակությունն իրավունք ունի՞ չհավատալու իշխանության հավաստիացումներին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ