19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց

FCDE5DE2-C537-4475-BD24-43F8FCE75448

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ սատարում է Գլխավոր շտաբին և շտաբի ողջ սպայական կազմին։ Հայտարարությունում ասվում է․

«Ինչո՞ւ եք մեզ կործանում: Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որ կատարեն քաղաքական փոփոխություններ: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու:

 

Բայց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետի կողմից հետագա ղեկավարումը, հատկապես, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կբերի պետության կործանմանը, վախճանին: Իսկ արդյունքում հայերը կցրվեն ողջ աշխարհով մեկ, ինչպես ասորիները, եւ ամբողջ տարածքը կանցնի թուրքերի ձեռքը: Գլխավոր շտաբն այս մասին մտածելով է արել այդպիսի հայտարարություն, որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ