15 Ապրիլի, Հինգշաբթի, 2021
KFC

Լավ կլինի, որ ժողովրդի մանդատով ավել-պակաս ճառելու փոխարեն հայրենիքը փրկելու իրական պատասխանատվություն, «կարողություն եւ հասունություն» դրսեւորեն

06AD3CEA-B91E-494B-B5B2-3F9FB97D9DFB_w1200_r1

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրմ քահանա Մելիքյանը գրում է․

– Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` մոռացության փորձելով տալ պարզ ճշմարտությունը, որ ԵԿԼԵԶԻԱ նշանակում է «ժողովրդի հավաքականություն»։ Մնացյալը հարկ չկա մանրամասնելու։

«- Քրիստոնյան, հավատարիմ իր դավանանքին, քրիստոնյա պարտավոր է լինել ամենուր, անգամ քաղաքականության մեջ։

– «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումը կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ապագա ԱԺ պատգամավորները իրենց եկեղեցագիտությամբ «չփայլեն»։

– ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն, էլ չեմ խոսում բարեկրթության մասին։ Ամեն ինչ չէ, որ պրիմիտիվիզմով, ամբոխային հաճոյախոսությամբ եւ ճամարտակությամբ կարելի է առաջ տալ։ Արդյունքն արդեն ակնհայտ է։

– Ամեն մարդ ունի առաքելություն։ Հետեւաբար, փողոցում անցնող պատահական մարդ չկա, ինչպես որ թերեւս պատահական չէին նաեւ որոշ անցորդներ տարիներ առաջ։ Լավ չէ մարդկանց տեսակավորել։

– Պատգամավորներից ոմանք էլ կարճ հիշողություն ունեն, պատեհապաշտ եւ ․․․ են, եւ լավ կլինի, որ ժողովրդի մանդատով ավել-պակաս ճառելու փոխարեն հայրենիքը փրկելու իրական պատասխանատվություն, իրենց իսկ խոսքով «կարողություն եւ հասունություն» դրսեւորեն։

– ՀԱՅՈՐԴԻՆԵՐ, հայհոյանքի, վիրավորանքի եւ թշնամանքի մեջ բարիք չկա։ Իսկ հաշտությունն ու համերաշխությունն էլ չպիտի բխեն քաղաքական նպատակահարմարություններից, այլ ԲՈԼՈՐԻ կողմից պիտի կենսական նկատվեն՝ ի սեր հայրենիքի։

ՈՎ ԱԿԱՆՋ ՈւՆԻ՝ ԿԼՍԻ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ