23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմ նկատմամբ քաղաքական պատվեր է իրականացվել. Բագրատ Եսայան

Եթե հիմա ինձ մեղադրանք չառաջադրեն, ԱԱԾ պետից պահանջելու եմ սկսել ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ով է այս հիմնարկի անունից պատրաստել իմ վերաբերյալ հայտարարությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն, ով այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ որպես նոյեմբերի 9-10 գիշերն ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչներից և մասնակիցներից մեկը՝ հրավիրվել է ԱԱԾ:

«Ես պատրաստվում եմ դիմել նաև ՄԻՊ-ին, քանի որ ակնհայտորեն խախտվում է անմեղության կանխավարկածը և պատրաստվում եմ դիմել դատարան՝ պատվի, արժանապատվության վիրավորումը հիմք ընդունելով», – ասաց դաշնակցական գործիչը:

Բագրատ Եսայանը միաժամանակ տեղեկացրեց, որ որպես վկա՝ մեկ անգամ արդեն իսկ հարցաքննվել է, սակայն որևէ հարցի չի պատասխանել՝ գործընթացը գնահատելով որպես ՀՀ վարչապետի քաղաքական հանձնարարությունը կատարելու փորձ:

«Երեկվա հաղորդագրությամբ քաղաքական պատվեր է իրականացվել: Ես կարծում եմ, որ այն արդյունք էր երեկ չէ առաջին օրվա ապօրինի հանդիպման, որն անցկացրել է կառավարության շենքում նստած անհավասարակշիռ անձը՝ հրավիրելով իրավապահ մարմինների աշխատակիցներին», – ասաց Եսայանը՝ կրկին շեշտելով, որ իր նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում:

ՀՅԴ անդամն ընդգծեց, որ բացարձակապես չի պատկերացնում՝ ինչ մեղադրանք են իրեն փորձելու առաջադրել, առնվազն՝ պետական հեղաշրջման փորձի, ինչպիսին հնչել է ԱԱԾ ավելի վաղ տարածած տեսանյութի մեջ:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան գրառմամբ դաշնակցական գործիչը տեղեկացրել էր.

«Սիրելի գործընկերներ, երեկ ԱԱԾ հաղորդագրության մեջ զետեղված էր իմ լուսանկարը և ես ներկայացվել էի որպես նոյեմբերի 9-10 գիշերն ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչներից և մասնակիցներից մեկը։ Ավելին, փորձ է արվել այս դեպքերը կապել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ՝ այն ներկայացնելով որպես պետական հեղաշրջման փորձ։
Այսօր, ժամը 16:00-ին ներկայանալու եմ ԱԱԾ՝ պահանջելով կա՛մ ներկայացնել համապատասխան հիմնավորումներ, կա՛մ հերքում տարածել»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ