20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին ցանկացած հայտարարություններ յուղ են լցնում կրակի վրա․ Պեսկով

Lեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին ցանկացած հայտարարություններ միանշանակ յուղ են լցնում կրակի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուի ավելի արված հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում, գրում է Россия сегодня-ն:

«Մենք կտրականապես դեմ ենք դրան»,-ընգծել է Պեսկովը:

Նա կոչ է արել է գործընկերներին, այդ թվում Թուրքիային՝ անել հնարավորինս կողմերին խաղաղ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: ՌԴ նախագահի մամուլի խոսանկը հավելել է նաև, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է սահմանային բոլոր զարգացումներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ