28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մատվիենկոն ակնարկել է Ղարաբաղի մասին. Հրապարակ

image_4645

Հայաստանում գտնվող ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն “Հին էրիվանում” իր պատվին տրված ճաշի ժամանակ, որին մասնակցել են Աժ նախագահը, տեղակալները, մշտական հանձնաժողովների ղեկավարները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի երբեմնի հյուպատոս, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, Ղարաբաղին առնչվող բավականին հետաքրքիր մեսիջ է հղել. “Բոլորն էլ աշխարհում հասկանում են, որ Ղարաբաղն այլևս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ, սակայն այսօր Ադրբեջանում չկան այնպիսի գործիչներ, որոնք այդ մասին կարող են հայտարարել”: Հասկանալի է, որ պուտինյան “դինաստիայի” առանցքային դերակատարներից մեկի այս միտքը` ԵԱՀԿ նախագահի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցի ֆոնին նոր իմաստ է ստանում Ռուսաստանի` Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի առումով: Ըստ ամենայնի, Ռուսաստանը գիտակցում է, որ գազի գնի բարձրացման, օդանավակայանի “գույքագրմանը” զուգահեռ պետք է ասվեն մտքեր` Հայաստանի սիրտը շահելու համար, որովհետև տարածաշրջանում ամեն րոպե կարող է և ստատուս քվո փոխվել ոչ ի շահ Ռուսաստանի:

Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ