24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է պատասխանատու արձանագրված և առաջիկայում սպասվող կորցրած մարդկային կյանքերի համար. Արթուր Ղազինյան

Ո՞վ է պատասխանատու արձանագրված եւ առաջիկայում սպասվող կորցրած մարդկային կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների եւ առողջապահական համակարգի փլուզման համար. Նիկոլ Փաշինյանը թե՞ «ժողովուրդը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Առողջապահական համակարգն արդեն փլուզվում է, ինչն այսօր անուղղակիորեն արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։ Դա նշանակում է, որ վարակակիրներին արդեն սկսելու են սորտավորել՝ որոշել թե ով պետք է ապրի, իսկ ոչ։ Չնայած որ իշխանության կողմից մահվան դատապարտած մարդիկ կարող էին փրկվել, եթե նրանց տրամադրվեր պատշաճ որակի բուժում։

Ունենք երկու հնարավոր պատասխանատու. Նիկոլ Փաշինյանն ու իր ապիկար, պոռոտախոս, մեծամիտ ու անգրագետ թիմը, կամ ժողովուրդը։

Հարկ է ընդգծել, որ մինչ այժմ «ժողովուրդ» ասելով միշտ հասկացվել է Նիկոլ Փաշինյանի դեմքը, ով իրեն մշտապես նույնականացրել է «ժողովրդի» հետ։

Հիմա հարց. ո՞վ է պատասխանատու արձանագրված եւ առաջիկայում սպասվող կորցրած մարդկային կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների եւ առողջապահական համակարգի փլուզման համար. Նիկոլ Փաշինյանը թե՞ «ժողովուրդը»»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ