01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միջադեպը, որ տեղի է ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի հետ, հանրային ուշադրության շատ լուրջ կարիք ունի. Իրավապաշտպան

Միջադեպը, որ տեղի է ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի հետ, շատ լուրջ հանրային ուշադրության կարիք ունի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մենք պետք է պահանջենք այս իշխանություններից դեպքի կապակցությամբ լուրջ միջոցներ ձեռնարկեն։ Այս միջադեպը կարող է ընկալվել Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ անընդունելի միջադեպերից մեկը», – ասաց նա։ 

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ հետևողական են լինելու, որ այս ամենը մանրակրկիտ պարզաբանվի։ 

«Մենք հետևողական ենք լինելու, որ այս ամենն արժանի պատասխանատվության արժանանա», – ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին՝ ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

4 տղամարդ փորձել է ներխուժել բնակարան. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ