25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղերք, ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու. Արթուր Վանեցյան

Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում, ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը, Instagram-ում գրել է ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
 
«Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի` տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:
 
Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղերք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու», – գրել է Վանեցյանը։
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ