07 Ապրիլի, Երեքշաբթի, 2020
KFC

Փոր­ձում են ազ­դել ՍԴ դա­տա­վոր­նե­րի որոշ­ման վրա․ Փաստ

F9F5E069-A54F-4591-9D06-5AD36715FB11

«Օրերս անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «շուտով կհանգուցալուծվի»: Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նախօրեին նույնիսկ ժամկետներ էր նշել՝ ասելով, թե առաջիկա 1-2 ամսում Սահմանադրական դատարանի թեման մեկընդմիշտ փակ կլինի:

Այս թեմային անդրադարձել են նաև իշխող ուժի այլ ներկայացուցիչներ: Ոմանք նույնիսկ նշել են, թե ՍԴ մի քանի դատավորներ օգտվելու են վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից: Սրան գումարվում են խոսակցությունները սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ն ցրելու մասին: 

«Փաստ» թերթի աղբյուրները պնդում են, որ նման հայտարարություններն ըստ էության մանիպուլ յացիայի, կամ, ինչպես որոշ փորձագետներ են արդեն որակում, «քաղաքական-ինֆորմացիոն բլեֆի» տարրեր են պարունակում, որոնք նպատակ ունեն մի կողմից՝ ձևավորել հանրային կարծիք, մյուս կողմից՝ ազդել ՍԴ դատավորների որոշման վրա: 

Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունները ՍԴ-ն ցրելու ճանապարհով չեն գնա, քանի որ անհանգստացած են միջազգային կառույցների ակնկալվող սուր արձագանքից: Ինչ վերաբերում է դատավորներին, ապա նույն աղբյուրները պնդում են, որ նրանք չեն պատրաստվում օգտվել վաղաժամ կենսաթոշակից, որին մասնագետները տվել են «օրենքով կաշառք» անվանումը»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ