26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

Քաղաքական հակառակորդների ցանկում իշխանությունը ներառել է մամուլին. Լիլիթ Թումանյան /տեսանյութ/

Այստեղ գալիս է ոչ թե փաստերը սեղանին դնելու, այլ համոզելու ռազմավարություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ArmNews FM-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում ներկայացված 100 փաստերին ու հայտարարություններին։

Ըստ Լիլիթ Թումանյանի՝ մենք վարչապետից պետք է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն արտացոլող փաստարկներ տեսնեինք, սակայն, իրականում արտաքին քաղաքական դաշտից որոշ ակնարկներ լսվեցին Հայաստան–Ռուսաստան փոխհարաբերությունների մասին, լսվեցին որոշակի մեղադրանքներ եվրոպական երկրների ուղղությամբ։ Նրա խոսքով՝ որոշ դրվագներ եղան Արցախյան հիմնահարցի վերաբերյալ։

«Մենք հասկացանք, որ այս ողջ ասուլիսը կազմակերպված էր զուտ նրա համար, որպեսզի տեղեկատվական դաշտը լցվի մի քանի քարոզչական թեզերով, որոնք նոր չեն։ Այդ 100 փաստարկներ ներկայացնելը միտված էր նրան, որ քաղաքացին հավատա, թե իր կյանքը բարելավվել է։ Այստեղ գալիս է ոչ թե փաստերը սեղանին դնելու, այլ համոզելու ռազմավարություն. ես մի քանի անգամ կրկնեմ՝ ձեր կյանքը բարելավվել է և դուք կհավատա՞ք դրան»,- ասաց Թումանյանը։

«Սա ՀՀ վարչապետի պահվածք չէ, սա «Հայկական ժամանակ»-ի լրագրողի, խմբագրի պահվածք է։ Փաշինյանն իրեն ցանկացած լրագրողի հետ դիտարկում է հավասարը հավասարի և իրեն թույլ է տալիս շարքային լրագրողի հետ դիմադրության մտնել՝ մոռանալով, որ նա պետություն է ներկայացնում»,- նկատեց նա։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ