11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2020
KFC

«Նոր Հայաստանում» բոլոր որոշումները կայացնում է մեկ պուճուր բռնապետ, և այդ պուճուր բռնապետը Փաշինյան Նիկոլն է

timthumb (2)

Դավիթ Գրիգորյանի «ուսանելի» օրինակը, երբ Ռոբերտ Քոչարյանին Արցախի գործող եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելուց ժամեր անց դատավորը մեկ անգամ արդեն անհիմն ճանաչված բացարձակ «փուչ» մեղադրանքով հայտնվեց քրեական հետապնդման թիրախում, անջնջելի հետք է թողել «լիակատար, վերջնական եւ անդառնալի անկախության» ուղղությամբ կիլոմետրանոց քայլեր անող մեր դատական համակարգի վրա։

Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, որ շատերի վրա սկզբունքային մարդու տպավորություն էր թողել, փաստացի հրաժարվեց արդարադատություն իրականացնելու իր պարտականությունից. ինքնաբացարկ հայտնեց, ինչ է թե`մեղադրող կողմը որոշել էր «կասկածի տակ դնել» իր անկողմնակալությունը։ Ընդամենը մի պատճառով, որ ֆեսբուքյան մի օգտատեր «կանխարգելիչ նկատառումներով» մեղադրական ստատուս էր խզբզել դատավորի դեմ. առանց որեւէ փաստ կամ փաստարկ բերելու, «ահազանգել» էր, որ դատավոր Գրիգորյանի վերոհիշյալ որոշումը «կոլեկտիվ մտքի»` երկու այլ դատավորների հետ «համատեղ աշխատանքի» արգասիք է, որոնցից մեկը Պապոյանն է։

Արդյոք, սա նշանակո՞ւմ է, որ դատավորն ընդունում է այդ հրապարակային մեղադրանքը, համաձա՞յն է, որ ապօրինի միջամտել է արդարադատության կայացմանը, գերազանցել է իր լիազորությունները, արել այն, ինչի իրավունքն ի պաշտոնե չուներ եւ չէր կարող ունենալ։

Այսպիսով Հայաստանում ստեղծվեց հիրավի աննախադեպ` աշխարհում նմանը չունեցող նախադեպ, երբ գործադիրի գրպանում չգտնվող «անվերահսկելի»` կոմպրոմատներով, կոռուպցիոն ռիսկերով, կաշառակերության կոնկրետ փաստերով չկաշկանդված, անկախ եւ անկողմնակալ մասնագետի համարում ունեցող ցանկացած դատավորի կարելի է «գլխանց» վնասազերծել` «շարքից հանել», ինչպես կասեր երկրորդ նախագահը. դրա համար բավական է ասեկոսեների, բամբասանքների, ֆեյսբուքյան գրառումների մակարդակով որեւէ «սուտ մեղադրանք» դեմ տալով, եւ ներկայացնել դա որպես հիմք ինքնաբացարկի միջնորդության համար։

Կարելի է առանց բացառության բոլոր դատավորների մասին համենայն դեպս` նեղ օրվա համար, մեկ կամ մի քանի նման «մեղադրանք» դնել շրջանառության մեջ եւ օգտագործել «ըստ անհրաժեշտության». որպես «անվերապահ կապիտուլյացիայի» անհրաժեշտ եւ բավարար պայման։

Իսկապես, ի՞նչ իմաստ ունի համառել։ Մեկ է, եթե դատավոր Պապոյանն անգամ կուլ չտար այդ խայծը` մերժեր ինքնաբացարկի միջնորդությունը, շարունակեր գործի վարույթը եւ իշխող դասի սրտին ու քիմքին ոչ հաճո «դուխով» որոշում կայացներ, դատախազությունը հերթական անգամ բողոքարկելու էր այդ որոշումը։ Գործը գնալու էր Վճռաբեկ, որտեղ վստահաբար կգտնվեր «վստահելի» մեկը` վնգստացող մի դատավոր, որ կբեկաներ Վերաքննիչի որոշումը, ինչպես Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման դեպքում բեկանեցին, եւ ամեն ինչ կվերադառնար «ի շրջանս յուր»։

Եվ ուրեմն, ինչո՞ւ իզուր վտանգել սեփական կարիերան եւ բարեկեցությունը, եթե արդյունքը, միեւնույն է` նույնն է լինելու։ Այդ տեսակետից լիովին «օրինաչափ» է, որ Դավիթ Գրիգորյանից հետո ոչ մի դատավոր «Նիկոլ Ահեղի» ասածին «չէ» չի ասել, եւ Քոչարյանն ընդհուպ ՍԴ որոշումը բացահայտորեն ոտնահարելու գնով շարունակում է մնալ կալանքի տակ։

Պապոյանի ինքնաբացարկը եւս մեկ անգամ փաստում է`այն, ինչ տեղի է ունենում Քոչարյանի եւ նրան առաջադրված փուչիկ-մեղադրանքի շուրջ, ոչ մի կապ չունի արդարադատության հետ. պարզ դատական ֆարս է, որից օբյեկտիվ որոշումներ ակնկալելը, մեղմ ասած, միամտություն է. եթե դատավորը չի ուզում զրկվել պաշտոնից կամ խնդիրներ ունենալ դատախազության, ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի հետ, պարտավոր է առաջնորդվել իշխանության դռան տակ հաչացող շան, լավագույն դեպքում` Պիղատոսի բարդույթով (ձեռքերը լվացող, մի կողմ քաշվողի)։ Ա՛յլ տարբերակ չկա։

«Նոր Հայաստանում» բոլոր որոշումները մեկ պուճուր մարդ է կայացնում, եւ համակերպվել փաստի հետ, որ այդ պուճուր մարդը Փաշինյան Նիկոլն է. քանի նա «ձիու վրա» է, Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ արդարադատություն չի իրականացվելու։

Հույսներդ կտրե՛ք, եւ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»…

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ