19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն թարգմանության մեջ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում ներառվել են նախադասություններ, որոնք նախարարի կողմից չեն հնչեցվել. Antifake.am

2019 թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այս տարվա թվով հինգերորդ հանդիպումը:

Այսօր` օրվա երկրորդ կեսին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ  26-րդ նախարարական համաժողովին, անդրադարձավ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը:

Նախարարի ելույթի 7 կետերը խոսում էին հիմնականում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից էքզիստենցիալ ֆիզիկական սպառնալիքի, 1994 և 1995թթ. կնքված զինադադարի համաձայնագրերի պահպանման և ամրապնդման, Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված բանաձևի, հրադադարի վերահսկման մեխանիզմների մասին:

Ելույթից հետո կարճ ժամանակ անց Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեցին նախարարի ելույթի անգլերեն (գրավոր), ինչպես նաև` ռուսերեն և հայերեն թարգմանությունները:

Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն թարգմանության մեջ տեղ են գտել նախադասություններ և արտահայտություններ, որոնք չկան նախարարի ո’չ բանավոր, ո’չ հրապարակված` անգլերեն տեքստում:

Դա նկատել է «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր-նախագահ Արթուր Դանիելյանը, որն այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել։

Մասնավորապես, նախարարի կողմից շեշտադրված ելույթի հինգերորդ կետում նշվում է. “Fifth, peaceful settlement cannot take place in an environment of tensions and risks of escalation. Therefore the 1994 and 1995 ceasefire agreements concluded between Azerbaijan, Nagorno Karabakh and Armenia should be strictly adhered to and strengthened. Risk reduction mechanisms, including the OSCE mechanisms investigating ceasefire violations and monitoring ceasefire regime, including by way of expanding the office of the PRCiO should be implemented.

Նշված հայտարարության հայերեն թարգմանությունը ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում. «Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994թ. և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով»։

Ինչպես կարելի է նկատել, հայերեն թարգմանության մեջ ավելացվել են այնպիսի հայտարարություններ, որոնք մեծ նշանակություն ունեն հակամարտության կարգավորման գործում, սակայն ի սկզբանե ներառված չեն եղել նախարարի ելույթի մեջ: Ելույթի ռուսերեն տարբերակը բնօրինակի ճշգրիտ թարգմանությունն է:

Հարկ է նշել, որ Ֆեյսբուքում բարձրացված աղմուկին արձագանքել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը, որը այս հանգամանքը ներկայացրել է որպես վրիպակ:

Բարձրացված աղմուկի հետևանքով հայերեն թարգմանության հրապարակումը արդեն իսկ խմբագրվել է.

Եվս մեկ կարևոր հանգամանք. Զոհրաբ Մնացականյանը իր ելույթում ընդամենը երկու անգամ է տվել «Արցախ» անվանումը, մնացած բոլոր դեպքերում նախարարի կողմից նշվել է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, ինչը, սակայն, հայերեն թարգմանության մեջ արտահայտված է այնպես, որ գրեթե բոլոր այն մասերում, ուր նախարարը տվել է «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, հայերեն թարգմանությունը ներկայացնում է «Արցախ» անվանումը: Օրինակ`

Այսպիսով՝ այն հանգամանքը, որ ելույթի տեքստի թարգմանության մեջ ավելացվել է ամբողջ երեք կարևոր նշանակություն ունեցող նախադասություն, և այն դեպքում, երբ խոսքը չի գնում տառային, բառային չնչին նշանակություն ունեցող վրիպակների մասին, փաստում է, որ տեղի ունեցածը պատահականություն չէ, և հայերեն տեքստը ուռճացված է` «հարմարեցված» հայ հասարակությանը և լսարանին:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ