30 Մայիսի, Saturday, 2020
KFC

«Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց». Արմեն Աշոտյան

?????????????????????????????????????????????????????????

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց։

Երեկ, ի պատասխան LEGATUM հետազոտական կենտրոնի տվյալների մասին Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» գրառմանը, հրապարակել էի փաստեր իր կողմից կեղծ եւ սխալ տեղեկություններ տարածելու մասին։

Երեկ կառավարության համապատասխան ՊՈԱԿ-ը ափալ-թափալ իմ պնդումների «հերքում» պատրաստեց իր կայքում, այն տարածեց նաեւ իր Տելեգրամ ալիքում։

Այս պատմության մեջ սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ նյութը շատ արագ հեռացվեց թե infocheck.am կայքից, թե ՊՈԱԿ-ի Տելեգրամ ալիքից, քանզի իրականությանը չէր համապատասխանում։

Բայց կայքի որոնման բաժնից հղումը չեն հեռացրել, ինչպես նաեւ պահպանվել է զլմներին ուղարկված համապատասխան մամլո հաղորդագրությունը, որոնց սքրինշոտերը կցում եմ։

Ի մի բերելով այս ողջ պատմությունը, կարող եմ արձանագրել, որ ես ճիշտ էի. Նիկոլը սխալվեց»:

 

76976834_10219886405448671_6946279470001029120_o

 

 

76907111_10219886405368669_6268193563771666432_o

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ