19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Այսօր ավելի, քան երբևէ հանրապետական լինելը հոմանիշն է սկզբունքայնության ու նժդեհականության». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել է, կա ու կլինի Գարեգին Նժդեհի ուսմունքի հետևորդը։

Մենք տերն ենք մեր ամբողջական պատմության և ժառանգորդն ենք Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի քաղաքական ժառանգության։

Հպարտ ենք, որ անդամակցում ենք այն կուսակցությանը, որի առաջնորդն Արցախի հերոս Սերժ Սարգսյանն է։

Իսկ բոլոր քաղաքական «գաստրոլյորներին», ովքեր փորձում են միավորներ շահել հանրապետականին քննադատելու միջոցով, ասեմ՝ չի ստացվելու կամ “no pasaran”:

Այսօր ավելի, քան երբևէ հանրապետական լինելը հոմանիշն է սկզբունքայնության ու նժդեհականության։

#Հայկըհաղթելուէբելին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ