21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Ձեր պոռնոգրաֆիկ հայտարարությունները ձեզ պահեք

timthumb (3)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ:

Վերոնշյալ սորոսական հասարակական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով, մի կողմից, Hayely.am-ի խմբագրության վրա հոկտեմբերի 5-ի հարձակումը, մյուս կողմից՝ լրատվամիջոցների պահվածքը, մեղադրելով վերջիններիս «քարոզչամիջոցների» վերածվելու, իրենց տերերի ու հովանավորների շահերի շուրջ բեւեռանալու մեջ:

Գրել են. «…արձանագրում ենք, որ ԶԼՄ-ների բեւեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախեւառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները եւ այլն։ Հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսեւորվում է անթույլատրելի գործողություններով»։

Մինչ այս զառանցանքի բուն բովանդակությանն անցնելը, թույլ տվեք նկատել, որ լրատվամիջոցներին «ըստ տերերի բեւեռանալու» մեջ մեղադրում են կազմակերպություններ, որոնք իրենց ծնունդով, կնունքով, նշանդրեքով ու հարսանիքով, անխտիր, բեւեռացված են մեկ մարդու շուրջ, իսկ իրենց կյանքի իմաստն էլ այդ մարդու կամ մարդ-հիմնադրամի շահերի սպասարկումն է:

Վերոնշյալ սորոսական ՀԿ-ներից շատերը Հայաստանում գործել են հեղափոխությունից դեռ շատ առաջ, բայց նախկինում չի եղել մի դեպք, որ այսպես պաշտպանեին իշխանություններին ու դասեր տային մամուլին: Նրանք դրվատանքի կես խոսք անգամ չեն ասել նախորդ իշխանությունների հասցեին, որոնք ապաքրեականացրին մամուլի մասին օրենքը, բայց այսօր, իշխանության մոտակայքից, մամուլին են հաթաթա տալիս, թե չափներդ ճանաչեք եւ անդուր բաներ մի գրեք, որովհետեւ «հանրությունն անթաքույց վրդովվում է», հասկանում ես: Եվ սրանց պոռնոգրաֆիկ բովանդակությամբ այս հայտարարությունն էլ մամուլը վերցնում ու անվրդով տարածում է, փոխանակ ասելու՝ նախեւառաջ դուք չափներդ ճանաչեք, հասկացեք՝ ով եք դուք, մտածեք, թե ինչու է վրդովված հանրությունը բողոքի ցույց անում ձեր մայր գրասենյակի առաջ, եւ հետո միայն դասեր տվեք հայաստանյան լրատվամիջոցներին:
Կարելի՞ է հետաքրքրվել, թե դուք՝ մտահոգներդ, ինչով էիք զբաղված, երբ մի խումբ ջահելներ վիժեցնում էին ՀՀ երկրորդ նախագահի մամլո ասուլիսը: Ովքե՞ր էին դրանք՝ պատահաբար, այն նույն անձինք չէի՞ն, որ փորձում էին առեւանգել ձեր մայր գրասենյակի մոտ տեղի ունեցող ցույցերը համակարգող Նարեկ Մալյանին, այդ նույն անձինք չէի՞ն, որ Ազատության հրապարակում սպառնում էին ջարդել Արցախի ղեկավարների գլուխները եւ նույն վայրում հարձակվեցին թոռների հետ զբոսնող քաղաքական գործչի վրա, իսկ հոկտեմբերի 5-ին պաշարել էին Hayely.am-ի խմբագրատունը: Ո՞վ է ֆինանսավորում նրանց:

Ասա՝ ինչո՞ւ եմ հարցնում, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի մեծարգո նախագահ Լեւոն Բարսեղյանն ի՞նչ իմանա, թե տիկին Լարիսա Մինասյանն ինչպես է տնօրինում հիմնադրամի փողերը: Բայց, ամեն դեպքում, Լեւոն Բարսեղյանը չէր կարող չիմանալ, որ Hayely.am-ի դուռն ու պատերը ձվերով նախշելուց օրեր առաջ նաեւ փակել էին նույն լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեռուստահաղորդումը՝ առաջացնելով «հանրության անթաքույց վրդովմունքը»:

Լեւոն Բարսեղյանն ու իր կոլեգաները մամուլին են մեղադրում «ուղեղներ լվանալու» մեջ: Հեշտ գործ են գտել: Քաղաքական ուժերի քարոզչամիջոցների ձայնը գրեթե լսելի չէ, մնացել են ազատ լրատվամիջոցները, նրանց էլ փորձում են կարգի հրավիրել նման ցինիկ ու բովանդակազուրկ հայտարարություններով:

ՀԳ. Կներեք, բայց ես չէի կարող այս խոսքս ավարտել առանց համապատասխան առաջարկությունների: Եվ, ահա,

ՀՀ կառավարությանն առաջարկում եմ՝

  1. Կոչ անել կառավարության սորոսական աջակիցներին ու համակիրներին՝ զսպվածություն ու հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների այլակարծության եւ տեսակետներ արտահայտելու իրավունքի նկատմամբ:
  2. Իրավապահ մարմիններին հանձնարարել քննության առնել ինչպես Hayeli.am-ի խմբագրության տարածքում տեղի ունեցած միջադեպը, այնպես էլ այդ միջադեպի հրահրիչներին պաշտպանող ՀԿ-ների պահվածքը եւ հիմքերի առկայության դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ։
  3. Կասկածելի աղբյուրներից սնվող ՀԿ-ներին վերադարձնել իրենց պրոֆեսիոնալ գործունեության դաշտ, նրանց հարկադրել՝ հրաժարվել մանիպուլյացիաներից, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետեւել հանրային էթիկայի նորմերին, հարգել հասարակության մեջ առկա կարծիքների բազմազանությունը։
  4. Ստուգել այդ ՀԿ-ների ֆինանսական գործունեությունը:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ»

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ