20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ողբա՛մ զքեզ…». Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողբա՛մ զքեզ…

ԱԺ նախագահի հայտարարությունը ՍԴ-ի հայտնի որոշման վերաբերյալ խոսում է պետության 2-րդ դեմքի` Սահմանադրական դատարանի մասին օրենքից բացահայտ անտեղյակության, դատական համակարգին վերաբերող հարցերի մասով` ընդգծված տգիտության, Ն.Փաշինյանի անօրինական և հակասահմանադրական քայլերին` «դու մենակ չես»-ի մոտիվներով` ակնհայտ քծնանքի, և, ամենաընդգծվածը` Ռ.Քոչարյանի մասով դատական վճռից ժամեր առաջ դատարանի վրա Օրենսդիր մարմնի կողմից բացահայտ ճնշում գործադրելու ու պետականության ինստիտուտը անթաքույց նցեմացնելու մասին:

Եվ դատական իշխանության պաշտպանության և անկախության մասին խոսում է մեկը, ում ղեկավարած մարմինը, վարչապետի հետ միասին, իրականացնում է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի համար, կարծում եմ, նախադեպը չունեցող ակցիա` գործադիր մարմնի ղեկավարի հրահանգով և ԱԺ պատգամավորների անմիջական մասնակցությամբ ու ոստիկանության «աչալուրջ» անտարբերության ներքո շրջափակում են դատարանները, զգետնում այդ հակաօրինական որոշմանը չենթարկվող և իր կոչմանն ու օրենքին հավատարիմ դատավորին և հետո, անմեղսունակներին հատուկ հրճվանքով հայտարարում, որ ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանում դատական իշխանությունը անկախ է և նրա նկատմամբ գործադիրը որևէ ճնշում չի իրականցնում: Եվ առավել սարկազմիկ ինքնահամոզում-հայտարարությունը` որ ակցիան հասավ իր նպատակին…
Լա´վ, որտեղից դուք հայտնվեցիք` այդքան շատ ու նույնաբովանդակ, կամ…

Պատմահայրը կասեր` ՈՂԲԱ´Մ ԶՔԵԶ…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ