09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ նախագահի ելույթը ՍԴ-ն կառավարող քաղաքական ուժին ենթարկեցնելու գործընթացի հերթական դրսևորման մեջ օրենսդիր մարմնի ներգրավումն է․ Ռ․ Մելիքյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այսօրվա ելույթին, որով նա անդրադարձել էր ՍԴ-ին վերաբերող հարցերի։

 

«Ելույթի բովանդակությունը ոչ այլ ինչ էր, քան դեռևս մայիսի 20-ին սկիզբ առած՝ Դատական իշխանությունը և մասնավորապես Սահմանադրական դատարանը կառավարող քաղաքական ուժին ենթարկեցնելու գործընթացի հերթական դրսևորում, այդ գործընթացին օրենսդիր մարմնի պաշտոնական ներգրավում։

Առավել հետաքրքրական էր ելույթի համար ընտրված ժամանակը՝ ՍԴ որոշման հիման վրա երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտի հրապարակման նախօրեն։ Հաշվի առնելով վերջին ամիսների փորձը՝ կարելի է պնդել, որ ընտրված ժամանակն այս առումով ամենևին պատահական չէր. ՍԴ որոշումը նսեմացնելով՝ նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա՝ ստանալու ոչ թե վերաբերելի իրավունքի ու փաստերի հիման վրա՝ դատավորի ներքին համոզմունքից բխող իրավաչափ որոշում, այլ կառավարող ուժի քաղաքական կամքն արտահայտող դատական ակտ»,-գրել է Մելիքյանը։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ