28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծ աղմուկից հետո՝ ոչինչ: Նիկոլ Փաշինյանը դեռ շատ կհիշի.Հայելի

mhm0125699-770x510

«Հիշում եմ, թե ինչ մեծ աղմուկ էր, երբ Երեւանում պիտի բացվեր Առնո Բաբաջանյանի արձանը:
Հիմա այն Երեւանի ամենահիշարժան արձաններից մեկն է՝ գումարած երեխաների համար շատ սիրված վայր»,- երեկ այսպիսի գրառում էր իր էջում թողել ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրան կից տեղադրելով իր փոքրիկ դստեր լուսանկարը, ով սահում էր արձանի վրայով մի քանի երեխաների ընկերակցությամբ։

Նիկոլ Փաշինյանի հիշողությունը դեռ որքան է ծանրաբեռնվելու այսպիսի խաբուսիկ իրողություններով,որոնց հեղինակն անձամբ ինքն է, իրողություններ ու իրադարձություններ, որոնք արտաքուստ ու առաջին հայացքից մեծ աղմուկ են բարձրացնում, բայց ժամանակի քննությունը ցույց է տալիս, որ դրանց տակ որեւէ հիմք չկա։

Հիշում եք, պարոն վարչապետ, ձեր աշխարհացունց հայտարարությունը Բաղրամյան 26 այցելող գործարարների մասին։ Դուք մեղադրում էիք նախկիններին գործարարներից ճամպրուկով փող կորզելու մեջ, մեղադրում էիք նաեւ գործարարներին, որոնք մաքուր չէին աշխատում ու համաձայնում էին խաղի կեղտոտ կանոններին։ Ձեր հայտարարությունը պայթյուն առաջացրեց ու բոլորս շունչներս պահած սպասում էինք, որ հեսա քրեական գործերի տրցակ մեզ կմատուցվի, այդ ճամպրուկներով գումարները կվերադարձնեն մեր՝ հարկատուներիս բյուջեները։ Բայց ինչ, ամիսներ անց պարզվեց, որ մենք օլիգարխներ չունենք ու ոչ մեկն էլ ոչ մեկին ճամպրուկով փող չի հասցրել։

Հիշում եք, պարոն վարչապետ, մոլեգնած հորդորում էիք «ասֆալտին» փռել օլիգարխներին, չթողել դրանց թփրտալ, իսկ հիմա ուր են նրանք, իհարկե, դուք ամենալավը գիտեք նրանց մասին, որովհետեւ ձեզ ամենամոտն են։

Հիշում եք, երբ դարի հանցագործությունների մասին էիք խոսում, ամբիոններ ճոճում, թե սպասեք, կտեսնեք ձեր աչքով, ով ինչքան է երկիր թալանել, պարոն վարչապետ աչքներս ջուր կտրեց դարի հանցագործությունների բացահայտմանը սպասելիս։

Հա, մի ժամանակ էլ ասում էիք, թե դատավորների գերակշիռ մասը նախկինների ազդեցության տակ են գործում, սպասում էինք, որ կբացահայտեիք գոնե մեկին, ԱԱԾ-ն էլ է ձերը, ինչպես կասեր հայտնի դասականը՝ մուրճն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ․․․
Խորհրդարանական ընտրություններից առաջ դուք էլ էիք մեծ աղմուկ բարձրացրել, թե արագացրեք, պրծեք, ընտրություններն անենք, ներդրողները հերթ են կանգնել, մինչեւ ընտրություններ չլինեն, ներդրումային բում չի լինի, ընտրություններից ինն ամիս անց ուր են ձեր թմբկահարած ներդրումները։ 
Երբ չէիք ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին, ասում էիք, թե միլիոն փաստ կա իր դեմ, ուր են այդ փաստերը։

Այնպես որ պատրաստ եղեք, ձեզ էլ են ժամանակ անց հիշելու, բայց ճիշտ հակառակ ձեւով։ Եթե ժամանակի ընթացքում այդ արձանը դարձել է շատերի համար սիրելի վայր, ապա ձեր պարագայում լինելու է ճիշտ հակառակը՝ մեծ աղմուկից հետո՝ ոչինչ։

Անի Սահակյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ