05 Հունիսի, Ուրբաթ, 2020
KFC

Հիմա Հայաստանում քաղաքական «բոմժերի» իշխանություն է ձևավորվել. Անդրանիկ Թևանյան

38324_Andranik-Tevanyan4_M

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պլատոնն ու Արիստոտելն՝ ընդդեմ պողոսների

Սոկրատից հետո Պլատոնն ու Արիստոտելը ձևավորեցին արևմտյան աշխարհի փիլիսոփայական ձևն ու բովանդակությունը: Հունական փիլիսոփայությանը հետագայում գումարվեցին հռոմեական իրավունքը, քրիստոնեական բարոյականությունը և բողոքական էթիկան:

Արևմտյան աշխարհն այդ չորս վեկտորների վրա է «նստած»:

Պլատոնից ու Արիստոտելից հետո քաղաքագիտական բոլոր պարադիգմաները տեղավորվում են նրանց բանավեճի շրջանակներում: Դու կա՛մ պլատոնական ես, կա՛մ արիստոտելական: Ձախ ես կամ աջ: Իդեալիստ ես կամ մատերիալիստ: Կոլեկտիվիստ ես կամ անհատակենտրոն: Կողմ ես ընդհանուր կամ մասնավոր սեփականությանը:

Պլատոնն ու Արիստոտելը վիճում էին, բայց համակարծիք էին մեկ հարցում՝ պետությունը պետք է կառավարեն արժանավորները, իսկ եթե այն հայտնվի պլեբսի ձեռքում, ապա կայլասերվի ու կկործանվի:

 

Պլատոնը իդեալիստ էր, իսկ Արիստոտելը՝ պրագմատիկ: Վերջինս գտնում էր, որ պետության կառավարման ամենավատ ձևը օխլոկրատիան է՝ ամբոխավարությունը կամ ժամանակակից լեզվով ասած՝ պողոսապետությունը:

Հիմա Հայաստանում պողոսների, այսինքն՝ քաղաքական «բոմժերի» իշխանություն է ձևավորվել:

Գլխավոր «Պողոսը»՝ պաշտպանյալը, պողոսներին խաբելով հասավ բացարձակ այլասերման: Իսկ այլասերումը կարող է կործանել ինչպես իրեն, այնպես էլ պետությանը: Առայժմ ինքն է կործանվում:

Մեր խնդիրը պետք է լինի պետությունն ամբոխավարական տուրբուլենտության գոտուց հանելը, հասարակական-քաղաքական հաշվեկշիռը վերականգնելը, օխլոկրատիային հրաժեշտ տալը, ժողովրդից քաղաքացիական հասարակություն, այլ ոչ թե ամբոխ ստանալը, մարդկանց քաղաքացիներ, այլ ոչ թե պողոսներ դարձնելը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ