19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեղափոխություն է եղել,ուր է այդ հեղափոխությունը, պաշտպանեք իմ իրավունքը. քաղաքացին՝ ՄԻՊ-ին /տեսանյութ/

Այսօր՝ գործադիրի նիստից առաջ, կառավարության շենքի դիմաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին մոտեցավ մի կին, ով նշեց, որ 8 տարի շարունակ անհետ կորած իր որդուց այդպես էլ լուր չունի։

«Ոչ մի նորություն, ոչ մի փոփոխություն չկա։ Ասում եք՝ մարդը բարձրագույն արժեք է։ Թո՞ւրքն է տարել տղայիս։ 8 տարի է՝ ո՞ւր է իմ տղան։ Մարդու իրավունքների պաշտպան եք, պաշտպանեք իմ իրավունքը։ Հեղափոխություն է եղել, ո՞ւր է հեղափոխությունը», – վրդովված հարց ուղղեց նա Արման Թաթոյանին։

Որդու լուսանկարով կառավարության շենքի դիմաց կանգնած կինը շեշտեց՝ ինքը հավատում էր հեղափոխությանը և անձամբ վարչապետին, մտածում, որ որդին կգտնվի, սակայն նոր Հայաստանում ոչ մի բան չի արվել՝ հայտնաբերելու իր տղային։

Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ կառավարության նիստից հետ զբաղվել այս հարցով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ