29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ու՞ր մնաց Փաշինյանի խոստացված Արցախի մասնակցությունը բանակցություններին».Արմեն Աշոտյան

armen
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլև քննարկվել է դեռևս 2016 թվականին ձևավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը:
 
Հարցեր Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին՝
 
1. Ո՞նց անենք, որ Ղարաբաղյան բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի հարցազրույցների հույսին կամ չսպասենք Լավրովի ասուլիսներին:
 
2. Բա ու՞ր մնաց Փաշինյանի խոստացված Արցախի մասնակցությունը բանակցություններին, եթե արդեն անցել եք բովանդակային քննարկումներին»:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ