20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այ Նիկոլ ջան, էդ ովքերո՞վ ես շրջապատվել

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ Փաշինյանն ինչ-որ տեղ նեռվային հանդիպումներ է ունենում ու դրանից հետո որոշումներ է կայացնում, ես սկսում եմ կրկին կարծել, որ վարչապետին գրեթե ամեն բան սխալ են զեկուցում, որ Նիկոլին չեն կարողանում բացատրել խնդիրների բուն պատճառը, այլ փորձում են ամեն ինչ ծածկադմփոց անել:

Նորագավիթի մաքսայինը խնդիր ունի, հերթեր կան, մարդիկ օրերով մեքենա են մաքսազերծում, մաքսատան վիճակը մեղմ ասած ողբալի է: Ի՞նչ է որոշում վարչապետը համապատասխան կառույցի ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց ու այց կատարելուց հետո: Մաքսատունը որոշում են տեղափոխել: Այսինքն այդ հերթերը, ողբալի վիճակը և այլ խնդիրները պարզապես տեղափոխում են մի կետից մյուսը: Ախր հետո էլ զարմանում եք, թե ինչի համար են տաքսու վարորդները միշտ մի քանի անգամ ավելի լավ հասկանում պետական ապարատի խնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Այ Նիկոլ ջան, էդ ովքերո՞վ ես շրջապատվել, որ չորս հատ կոֆեի ապարատի ու 5 հատ էլ շաուրմայանոցի աշխատանքով մարդիկ փորձում են մարզ զարգացնել:

Իսկ խորհուրդ տվողներդ փորձել են այդ ամենը դիտարկել, օրինակ, Սյունիքից կամ Վայոց Ձորից մեքենա ներմուծողի աչքերով: Իհարկե չեն փորձել, որովհետև պետական ապարատի մեծ մասը որևէ գաղափար չունի իր առաջարկած լուծումների մասին ու չի առնչվել իրականության հետ, չի եղել մաքսատանը, չի անցել այդ ճանապարհներով:

Աթոռը դրել եք տակները՝ պեռաշկի վաճառելով փորձում են մարզեր զարգացնել: Գործող պետական հիմնարկը փոխանակ փորձեն զարգացնել, մարզերում պրակտիկա անցկացնել, հետո աշխատանքը բաշխել տարբեր մարզերի մեջ, որ համ գորիսեցուն հարմար լինի, համ նոյեմբերյանցուն, համ էլ գյումրեցուն ու երևանցուն:

Թե չէ սենց տարին մեկ մաքսատանը շենքը վերցնելու եք ու՝  հայդե Գյումրի, հայդե Կիրովական, հայդե Վայք ու տենց կլոր ֆռալու եք: Չէ ախպեր, ամեն մեկն իրա բնագավառը հեծնել ա, ինչ սիրտը քաշում ա զեկուցում ա, նրանք էլ հրապարակի Կառավարության շենքում նստած բան չեն հասկանում, դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են ոչ մի բանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ