03 Դեկտեմբերի, Կիրակի, 2023
KFC

Վարչապետն ԱԳՆ-ին իր մոտ է հրավիրել․ «Ժողովուրդ»

27734_nikol-zohrab_mnatsakanyan_05_02_M

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ՀՅԴ-ականները սկսեցին պարբերաբար խոսել Ղարաբաղյան խնդրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին: Անգամ ՀՅԴ ընդհանուր ժողովից հետո նրանք միջանկյալ հայտարարություն արեցին հենց ԼՂ բանակցային գործընթացի մասին:

Երեկ ԱԺ կուլիսներում խոսվում էր այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին իր մոտ է հրավիրել եւ հետաքրքրվել՝ արդյոք հայկական կողմի նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Նախարարը բացասական պատասխան է տվել:

Երեկ այս թեմայի հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ իրապես եղել է նման հանդիպում եւ նման բովանդակությամբ զրույց: Նախարարը տվեց դիվանագիտական պատասխան. «Առկա է լիակատար համակարգում ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի միջեւ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ