19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գարնանը դու կգաս անտառ ձնծաղիկ հավաքելու եւ կտեսնես քեզ լճում…

Քեզ նկարելու համար ես կընտրեմ կանաչ եղեգնյա շրջանակով հանդարտ անտառային լճակը և կսպասեմ, թե երբ կգա պայծառ սեպտեմբերյան առավոտը, և որ անպայման հաճելի բուրմունք արձակեն դաղձն ու սոճու փշերը։ Այդ ժամանակ էլ ես գործի կանցնեմ։ Սկզբում ես կնկարեմ աչքերդ, դրա համար ես հուլիսյան տաք երկնքի կապույտ պատառիկներ եմ պահել։

Կաղամախու արմատների մոտից ես մամուռի սև-կանաչավուն ցողուններ կհավաքեմ և զգուշությամբ կիջեցնեմ ջրի մեջ. դրանք քո թարթիչներն ու հոնքերը կլինեն։ Շրթունքներդ ես ջրաշուշանների մեծ պսակաթերթերով կշարեմ, իսկ նրանց բարակ կոթունները կուրվագծեն դեմքիդ օվալը, քո քիթն ու մազերը։ Քիչ էր մնում մոռանայի, դեմքիդ կենդանություն տալու համար ինչ-որ ջերմ երանգ է հարկավոր… Ջրի վրայով ես մասուրի նուրբ-ծիրանագույն սերմեր կսահեցնեմ։ Այսպես ավելի լավ է։

Հետո ես մի փոքրիկ մաքուր քար կվերցնեմ և զգուշությամբ շրջանակի վերին մասի մոտ կնետեմ։ Ջրի վրայով հազիվ նշմարվող ալիքներ կտարածվեն, դա քո ժպիտը կլինի։
Նկարը գրեթե պատրաստ է։

Նաև անտառային թռչունների ծլվլոցը կավելացնեմ, իսկ անկյուններում աշնանային սարդոստայնի մի քանի թելեր շաղ կտամ, դա նկարին հնամյա տեսք կտա… Փոքրիկ լճակից ես միայն ուշ աշնանը կհեռանամ, երբ նկարը ծածկվի բարակ սառցե շերտով, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հանգիստ շունչ քաշել։ Գարնանը դու կգաս անտառ ձնծաղիկ հավաքելու և կտեսնես քեզ լճում։

Մի՛ զարմացիր.

«Ո՞վ է սա արել»։ Այդ ես եմ։ Այժմ քեզ ամեն ինչ հասկանալի՞ է։

Լեոնիդ Ենգիբարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ