20 Մայիսի, Երկուշաբթի, 2019

Նիկոլը ինձ մոտ մի տարի «հիպնոսի» տակ պահեց

Без названия (2)

Ժողովուրդն էր ընտրել Նաիրիտ փակելը, չէ՞: Ժողովուրդն էր ընտրել Ջերմուկով երկիր զարգացնելը, չէ՞: Դե Տեր-Պետրոսյանին առնվազն մի անգամ հաստատ ժողովուրդն էր ընտրել: Հետո 95-ին յա ընտրել էր, յա չէր ընտրել, բայց 2008-ին մի 30% հաստատ ընտրել էր, չէ՞: Հետո Րաֆֆուն էր ընտրել ժողովրդի առնվազն 35%-ը: Դե էս վերջի ժողովրդի ընտրյալին էլ չասեմ…

Այսինքն վերջին երեսուն տարում ժողովուրդն ինքնակամ գնացել, ընտրել է տնտեսական կոլապս, ազգադավ կառավարում, թալան, քաղաքական սպանություններ, օլիգարխիա, աղոթող անմեղսունակին, ու շարքային մուտիլովշիկին: Մեր ժողովուրդ կոչեցյալը կարա և չիմանա, որ ջրի պաշարներով մենք օրինակ աֆրիկայից երկու անգամ հետ ենք, կամ չիմանա Րաֆֆին ու Նիկոլն ովքեր են, բայց դե 2008-ին հո արդեն գիտեր Լևոն Տեր-Պետրոսյանն ով էր:

Այս ամենի մեջ ամենա մեծ խնդիրը նրանում է, որ ես էլ էի ժողովրդի մեջ: Ես՝ յանիմ կիրթ, աշխարհ տեսած, տնտեսությունից հասկացող մարդ, մեր հիմնարկի վարորդին համոզում էի, որ Րաֆֆուն ընտրելն ա ճիշտ, մինչդեռ նա հակված էր Սերժ Սարգսյանին ընտրել: Հետո ես գնացի Րաֆֆու առաջին հանրահավաքին ու տեղում արթնացա, վայրկյանական հասկացա, ով էր դեմս կանգնած ու էլ չգնացի: Թվում էր, թե Րաֆֆին ինձ համար պիտի դաս լիներ, բայց արի ու տես, որ չեղավ: Եթե Րաֆֆուն մի քանի րոպե լսելով հասկացա ինչը ինչոց ա, Նիկոլը ինձ մոտ մի տարի «հիպնոսի» տակ պահեց: Ինձ է՜, յանիմ կիրթ, աշխարհ տեսած, տնտեսությունից հասկացող մարդու…

Ով չէր ալարում ինձ համոզում էր, որ դա ժուլիկ ա, որ իրանից հեռու ա պետք մնալ, ես էլ, լիքը հարաբերություն փչացնելով, ժամանակ ու էներգիա վատնելով, բոյ էի տալիս: Ճիշտ ա, հետո համոզողներից շատերը գլխարկները փոխեցին, բայց գոնե զուտ շահադիտական նկատառումներով: Այնուամենայնիվ փաստ է, որ ես, մեղադրելով բնակչությանը կուրության մեջ, ինքս շատ ավելի կույր էի, քան միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին:

Գլոբալ հարցը նրանում է կայանում, որ բուն դեմոկրատիան Հայաստանին միայն վնաս է տվել: Հենց որ ժողովրդին, որի մասնիկն էի նաև ես, որոշելու իրավունք էր տրվում, ժողովուրդը ինձանով հանդերձ մի քաք ուտում էր: Ու հակառակը, իմ կյանքի ամենա ճիշտ որոշումները՝ թե գործնական, թե անձնական միշտ եղել են «հակաժողովրդական», դրանք էն որոշումներն էին, որոնք անտեսում էին հանրության կողմից ընդունված դոգմաները, պարադիգմերը, մտքի և վարքագծի դպրոցները: Էն հին սեքսիստ անեկդոտի պես ա ստացվում, եթե չես ուզում սխալվել, լսիր կնոջն ու արա հակառակը: Մեր մոտ էլ, եթե չես ուզում սխալվել, լսիր ժողովրդին ու արա հակառակը:

Հետաքրքիր ա չէ՞ ոնց ա ստացվում, որ գերմանացու առօրյայի մեջ ամեն տեղ նկատվում է Քրիստոսի, Լյութերի, Նիցշեի, Հեգելի, Մարքսի և այլոց ժառանգությունը: Ռուսի առօրյայում էլ է նկատվում Դոստոևվսկին, Տոլստոյը, Չինգիզ խանն ու նույնիսկ Ռյազանովը: Իրենց նիստուկացի, ճարտարապետության, երթևեկության, շփման մեջ կա էդ ամեն ինչը՝ իր դրական և բացասական կողմերով: Իսկ մեզ մոտ ես Նարեկացուն չեմ տեսնում, ոչ էլ նույնիսկ Վանո կամ Մաթևոսյան եմ տեսնում մարդկանց մեջ: Տենաս որտեղից ա գալիս էդ կեղծ գողականի գաղափարախոսությունը, կեղծ բարեպաշտի, կեղծ պահպանողականի ու կեղծ լիբերալի (հաճախ նույն մարդու մեջ), կեղծ հայրենասերի ու կեղծ գլոբալիստի, կեղծ ժողովրդավարի ու կեղծ բռնապետի… Ո՞վ ա էս սերմերը ցանել՝ Չարենցը՞, Թումանյանը՞… չէ՞, չէ… բա ո՞վ կամ ինչը՞:

Ամենամեծ ազգանվեր գործը, որ մարդ կարա անի Հայաստանում, դա քրքրել, փնտրելն է այն աղբյուրը, այն ակունքը, որից սնվում է այս համատարած կրետինիզմը: Չգիտեմ դուրսն ա, թե ներսը, թե որտեղ, բայց էդ դեգրադացիայի արմատը գտնել է պետք ու ոչնչացնել: Ընդ որում, մինչև դա չգտնենք, ինչ ուզում ա լինի, ով ուզում ա գա, որևէ լավ բան մեզ չի սպասում:

Արթուր Դանիելյան

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ