20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կա ցանկություն ձևավորել ավելի լուրջ Ազգային Ժողով. Արսեն Ջուլֆալակյան /տեսանյութ/

«Իմ քայլը» դաշինիքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով այն մասին, թե ինչու որոշեց զբաղվել քաղաքականությամբ և ինչու հենց «Իմ քայլը» դաշինքի հետ ասաց, որ նախկինում էլ եղել են քաղաքականության մեջ ներգրավվելու առաջարկներ, բայց վերջինս մերժել է, քանի որ նախկին Ազգային Ժողովը այնքան էլ հետաքրքիր չի եղել իր համար: «Հիմա ամբողջովին փոխվել է իրավիճակը: Կա ցանկություն մեր ուժի կողմից ձևավորել ավելի լուրջ Ազգային Ժողով»,-ասաց նա:

Ջուլֆալակյանը նշեց՝ Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու լինելու առաջարկը ստացել է «Իմ քայլը» դաշինքից, բայց ինքն էլ իր պայմանն է առաջադրել.  և օայմանն այն է որ պետք է մնա անկուսակցական և պետք է շարունակի զբաղվել սպորտով.«Ես ասացի, որ պետք է մնամ անկուսակցական և պետք է շարունակեմ զբաղվել  սպորտով: Պայմանս «Իմ քայլ»-ի կողմից ընդունվեց դրական: Ես գտում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը  այն ուժն է, որը իրականացնելով հեղափոխությունը ունի շատ մաքուր և բարի ցանություններ կառուցելու այն Հայաստանը, որի մասին երազում ենք բոլորս»,-նշեց նա և հավելեց՝ հենց դա է պատճառը, որ քաղաքականությամբ զբաղվելու առաջարկին ինքը դրական է պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ