25 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Այս 6 ամիսների ընթացքում Փաշինյանի թիմը հասկացել է կարեւորը. 168 Ժամ

1516865654-2129

Թե ինչ ծրագրեր ու բարեփոխումներ է նախատեսում իրականացնել «Իմ քայլը» դաշինքն ընտրություններում հաջողելու պարագայում, կանդրադառնանք առանձին, սակայն ծրագրի ընդհանուր ուսումնասիրությունից պարզ դարձավ մի բան, որը, թերևս, չի տեղավորվում գործող կառավարության ելույթների, հայտարարությունների համատեքստում:Բանն այն է, որ ներկայացված ծրագրային փաթեթի 44 էջերում չկա ոչ մի խոսք ստվերի դեմ պայքարի և հարկային ստվերի կրճատման մասին: Սա՝ այն պարագայում, երբ թեման մշտապես թմբկահարվել է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից: Այս մասին գրում է 168․am-ը։

Դեռևս հունիս ամսին, երբ Ն. Փաշինյանը ներկայացնում էր ՊԵԿ նոր նախագահին, իր ելույթի հիմնական շեշտադրումը հետևյալն էր՝ ՊԵԿ-ը պետք է նաև ապահովի ստվերային տնտեսության շարունակական կրճատումը։ Նրա կարծիքով՝ ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք էր լուծել: «Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը»: Երբ սրանից ամիսներ անց հրապարակվեց «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը,  և ներկայացվեց հարկեր/ՀՆԱ ցուցանիշի սպասվող դինամիկան, բազմաթիվ տնտեսագետներ, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, այդ ցուցանիշի սպասվող անկումը բնութագրեցին՝ որպես ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի բացակայություն:

Ավելին, ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ ստվերի վերաբերյալ գնահատականը հանդիսանալու է ՊԵԿ գործողությունների անկյունաքարը: Այդ նպատակով ՊԵԿ-ում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը, ըստ ՊԵԿ նախագահի՝ պետք է իրականացներ ստվերի գնահատում, և դրա հիման վրա մշակվեր գործողությունների ծրագիր այդ ստվերը կրճատելու ուղղությամբ:

Ստվերի կրճատման մասին 2019 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս իր ծրագրային ելույթում խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Առանց,  հարկային մարմինների վարքագծի փոփոխության մենք լուրջ խնդիրներ կունենանք, որովհետև, ըստ էության, մենք ասում ենք՝ պայքար կոռուպցիայի դեմ, պայքար ստվերի դեմ: Իհարկե, կառավարությունը վճռական է այս պայքարն իրականացնելու առումով, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է ստվերը, ստվերը չվճարված հարկ է: Կապ չունի՝ դա 1 դրամ է, 2 դրամ է, 10, թե 1 միլիոն դրամ է»:

Երբ այս և մնացած բոլոր համանման հայտարարությունների ֆոնին դիտարկում ենք ներկայացված ծրագիրը, ստացվում է հետևյալ պատկերը՝ հարկային ստվե՞ր, չէ՛, չե՛նք լսել:

Մայիս ամսից սկսած, արդեն գրեթե 7 ամիս գործող իշխանությունը համարյա բոլոր մակարդակներում խոսում է հարկային ստվերի կրճատումից (դեռ չենք անդրադառնում Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հնչեցրած մտքերին), սակայն արի ու տես, որ նախընտրական ծրագրի մեջ այս մասին որևէ խոսք չկա: Այս հանգամանքներից ելնելով՝ կարող ենք կատարել առավելագույնը 2 եզրակացություն.

Առաջին: «Իմ քայլը» դաշինքի ծրագրի հեղինակները մոռացել են 44 էջանոց ծրագրում գոնե մեկ տողով նշել ստվերի դեմ պայքարի մասին: Սա, իհարկե, կնշանակի՝ պրոֆեսիոնալիզմի բացակայություն, որովհետև 6 ամիս շարունակ խոսել մի բանի մասին, և ծրագրի մեջ այն չներառել, թերևս, անտրամաբանական է:

Երկրորդ: Այս  6 ամիսների ընթացքում Փաշինյանի թիմը հասկացել է, որ առաջիկա 5 տարիներին այս ուղղությամբ  էական հաջողություններ չի կարողանալու արձանագրել, և որոշել է այս դրույթը չներառել ծրագրում՝ այդպիսով իրենց համար ստեղծելով ալիբի՝ չենք խոստացել, ուրեմն մի սպասեք:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ