17 Հունիսի, Երկուշաբթի, 2019

Կնոջ սպանության մեջ կասկածվող ամուսինն ինքնավնասում է կատարել

Foto QK (1)

ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքը: Կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին, Տավուշի մարզում գտնվող առանձնատներից մեկում 1965թ. ծնված ամուսինը սուր կտրող գործիքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել կնոջը՝ նույն  մարզի բնակչուհի, 1969 թ. ծնված  Մ.Բեգյանին, և դիմել փախուստի: 49-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել բազմաթիվ անձինք։

Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի ամուսինը:

Վերջինիս Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները հայտնաբերել են 2018թ. մայիսի 12-ին՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում: 53-ամյա տղամարդը, ոստիկանության աշխատակիցներին տեսնելով, իր մոտ պահվող դանակով ինքնավնասում է կատարել, որի արդյունքում տեղափոխվել է բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության: Բժշկի եզրակացության համաձայն՝ տղամարդու առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ