09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքը կոալիցիայի անդամ կդառնա՞

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նախագահի ընտրություններից հետո վերջին շրջանում կատարված քաղաքական իրադարձություններին անդրադառնալով՝ պնդում է ՝ տեղի է ունեցել այն, ինչը սպասելի էր։

«Գիտե՞ք ինչ՝ «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի մասին հասարակությունն առաջին օրը չէ, որ պիտի կարծիք ձեւավորի, ուստի ես ես չեմ կարծում, որ տեղի է ունեցել զարմանալի մի բան, որ «Ծառուկյան» դաշինքը ընտրեց Արմեն Սարգսյանին։ Այնպես որ, դա այնպիսի բան չէ, որ հասարակությունը շոկի մեջ գտնվի դրանից կամ զարմանա։ Տեղի է ունեցել այն, ինչը չէր կարող տեղի չունենալ», – Henaran.am-ի հետ զրույցում  ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Հարցին՝  հավանական համարո՞ւմ եք, որ, միգուցե, առաջիկայում «Ծառուկյան» դաշինքը կոալիցիայի անդամ դառնա, քսղաքագետը պատասխանեց․
«Ես բացառում, որ «Ծառուկյան» դաշինքը կցանկանար կոալիցիայի մաս դառնալ, բայց ես կասկածում եմ՝ արդյո՞ք այսօրվա իշխող «Հանրապետական» կուսակցությանը դա կուզի․ դա իրենց ի՞նչ է տալու,  իմաստը ո՞րն է»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ