19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թաբուլե. պահքի ուտեստներից

Henaran.am-ը շարունակում է ներկայացնել պահքի համար նախատեսված կերակուրներ:

Այսօր ներկայացնում ենք թաբուլեն: 

300 գր. խոշոր բլղուր
3-4 հատ լոլիկ
1 կապ մաղադանոս
1 կապ սոխ
1-2 պճեղ սխտոր
1 թ. գդալ չաման
2 ճ. գդալ մանրացրած նանե
կես կիտրոնի հյութ
2 թ. գդալ ձեթ
Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանեն, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ