24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում. Գալուստ Սահակյան

«Իհարկե, ես այն քաղաքական գործիչն եմ, որ, եթե որևէ խոսք ասում է, ուրեմն ինչ-որ մասսա կա, կամ քննարկումներ կան, որի արդյունքում նաև ասում է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցին, թե  արդյոք իր և կուսակցության տեսակետերը համընկնում են ՀՀԿ-ի թեկնածուների հարցում:

Հարցին՝ ինչու է ՀՀԿ-ն ստիպում նախագահ Սերժ Սարգսյանին դրժել իր խոստումը և դառնալ վարչապետ, քանի որ ինքը Սահակյանն էլ ասել է՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ և առաջ ասեմ, որ անփոխարինելի պաշտոններ չկան քաղաքականության մեջ, ես  անընդհատ մի ուրիշ բան եմ ասում, լրագրողները մի ուրիշ բան են ասում: Ես ժամանակի առումով ինչ-որ խնդիրներ դրել եմ, բայց այս պահին չեմ ուզում անդրադարձներ կատարել նույն խնդիրն, որովհետև այս պահին քննարկումներ են գնում, թե ով պետք է լինի վարչապետ: Քաղաքականության մեջ Գալուստ Սահակյանն անփոխարինելի մարդիկ չի տեսնում: Ես ասում եմ` ժամանակաշրջանի մեջ մարդիկ կան, որ այդ գործը կարող են ավելի լավ կատարել»:

Ճշտող հարցին, այսինքն՝ նախագահ Սերժ Սարգսյանն է՞լ անփոխարինելի չէ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում, ես երբեք որևէ մեկին չեմ ասել` անփոխարինելի մարդ է, ինքը` քաղաքականությունը, պարտադրանք ունի, թե նման դեպքերում ինչպիսի որոշում պետք է կայացվի»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ