23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես իմ բոլոր գործընկերների նկատմամբ ունեմ ջերմ վերաբերմունք. Շարմազանովը՝ Ծառուկյանից (տեսանյութ)

«Տոկոսային հարաբերակցության մեջ դուք պիտի ասեք՝ Աժ նիստերը լուսաբանող լրագրողներդ: Ես ինձ գնահատական չեմ տալիս»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե ինքն արդյոք իրեն դասում է այն պատգամավորների ցանկում, ովքեր գալիս են ներկա ստանում, շուտ հեռանում նիստերից: Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե պատգամավորների 90 տոկոսը գալիս է, ներկա ստանում, վազելով հեռանում, խորհրդարանն էլ դատարկվում է:

«Ազգային ժողովի մի մասն աշխատում է նիստերում, մյուսը՝ հանձնաժողովներում, մնացածը՝ մարզերում, պատգամավորների աշխատանքի վերաբերյալ գնահատականը ընտրողները պետք է տան ընտրությունների ժամանակ»,-հավելեց Շարմազանովը:

Հարցին, թե ինքը Ծառուկյանի կողմից ակտիվ գործունեություն նկատել է, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Պարոն ծառուկյանը երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, իրենք են որոշում՝ ինչ օրակարգով առաջնորդվեն, կոնկրետ իմ մեկնաբանելու, խառնվելու կարիք չկա»: Դիտարկմանը, թե ջերմ վերաբերմունք կա Ծառուկյանի նկատմամբ, Շարմազանովն ասաց. «Ես իմ բոլոր գործընկերների նկատմամբ ունեմ ջերմ վերաբերմունք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ միգուցե կաշկանդում է իշխող ուժը երկրորդ ուժին, ինչին Շարմազանովը պատասխանեց.  «ՀՀԿ-ն շատ ժողովրդավար ուժ է, որևէ մեկին որևէ բանով չի կաշկանդում»: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ