06 Ապրիլի, Երկուշաբթի, 2020
KFC

Ծանր պարտիա

image_1267

Ամերիկյան «միջանցքը» Երևանում է և պատահական չէր, որ Վաշինգտոնից անմիջապես հոտևեցին ողջույնի խոսքեր Դավութօղլուի այցի կապակցությամբ: Դեռևս Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Դավութօղլուն ԱՄՆ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին և շեշտեց սահմանի բացման հարցը՝ իհարկե չմոռանալով ՛՛օկուպացված տարածքների՛՛ մասին:

Դա դրական գնահատվեց Քերրիի կողմից, և այս ամենը՝ ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումից հետո: Միանշանակ է, որ տարածաշրջանում թուրքական «Քիսինջերի» ակտիվության հետևում երևում են Վաշինգտոնի ականջները: Այս այցը Թուրքիայի համար պետք է լուծի 2 կարևոր խնդիր.

1. դաշնակցի շահերի իրացման սպասարկում, այսինքն՝ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում ռուսական ազդեցության նվազմանն ուղղված ուղիների որոնում 2. սեփական իմիջի ու հեղինակության բարձրացում, խաղաղության ձգտելու ցուցադրություն, հակապես Սիրիան ՛՛հօդս ցնդեցնելու՛՛ ֆոնին: Հենց այցից մի քանի օր առաջ, Դավութօղլուն թվիթերի իր էջում հույս էր հայտնել, որ իր այցը Երևան կնպաստի սևծովյան տարածաշրջանում և Կովկասում խաղաղության հաստատմանը: Անշուշտ, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների առումով փորձում է լուծել իր ռեգիոնալ աշխարհաքաղաքականության ՛՛3 մեթոդոլոգիական մոտեցումներն՛՛ ու ՛՛5 գործիքային (operational) սկզբունքները՛՛, որոնք ներմուծել է Դավութօղլուն իր հայտնի ՛՛՛՛Զրո՛՛ խնդիր արտաքին քաղաքականություն՛՛ ռազմավարության մեջ, որը երևակում է Թուրքիայի արտաքին քաղաքականության մոտեցումները, հետաքրքրությունները և նույնիսկ կառուցվածքը: Պատահական չէր, որ ՍՏՀԿ արտգործնախարարների 29-րդ հանդիպմանը, Բացի Հայաստանից ու Բուլղարիայից միայն Թուրքիան էր մասնակցում արտգործնախարարի մակարդակով (Բուլղարիան, քանի որ այն ստանձնեց ՍԾՏՀ-ում նախագահությունը, դե, իսկ Հայաստանը, բնականաբար, պարզ է):

Բայց, պետք է նշել, որ Հայաստանի մասով թուրքական քաղաքականությունն ավելի շատ կրում է դեմոնստրատիվ բնույթ, իսկ իրական աշխարհաքաղաքականությունն ունի մի շատ կարևոր օրենք. առանց հարևանների հետ հարաբերությունների նորմալացման կամ այլ երկրների հետ հակամարտությունների պարագայում, Անկարան չի կարող հասնել իր առջև դրված արտաքին քաղաքական նպատակների իրագործմանը, քանի որ դրանք աշխարհագրորեն բավական ընդգրկուն են և ամբիցիոզ, ուստի պետք է կերտել վստահելի գործընկերոջ կերպար:

՛՛Որպես Թուրքիա, մեք շարունակելու ենք աջակցել ծայրամասային կոնֆլիկտների լուծմանը՛՛-գրել է Դավութօղլուն Երևան այցից առաջ: Հետաքրքիր ձևակերպում է «ծայրամասային կոնֆլիկտ՛՛-ը, այսինքն՝ հարևան երկրները դիտարկվում են Թուրքիայի աշխարհաքաղաքականության ծայրամասեր, հետևաբար՝ հետաքրքրությունների տարածքներ: Այսպիսով, արևմտյան և թուրքական շահերը ներկա պայմաններում համահունչ են և շարժվում են կովկասյան ուղղությամբ: Արևմուտքը ձգտում է օգտագործել իր խաղաքարարերը Ռուսաստանին ծանր պարտիա թելադրելով, որը միտված է Ռուսաստանին թույլ չտալու հանգիստ շահել Հայաստանը:

Վաշինգտոնում մշակում են Հայաստանի համար անվտանգ Թուրքիայի կերպար, որն անմիջականորեն հարվածում է Հայաստանում ռուսական ներկայության հիմքերին: Մյուս կարևոր գործոնը, որն առկա է թուրքական ակտիվության մեջ այն է, որ վերջինս, նշելով սահմանների բացման հնարավորության մասին, կարող է առաջացնել Ռուսաստանի խանդը, որովհետև դրանով Հայաստանը կսահմանակցի ԵՄ-ի հետ ազատ առևտուր իրականացնող երկրի հետ, իսկ ռազմաստրատեգիական առումով մտահոգությունը կայանում է նրանում, որ սահմանները կբացվեն ՆԱՏՕ-ի հետ, որի սահմանին կա ռուսական ռազմաբազա, այսինքն՝ Ռուսաստանը կունենա թե տնտեսապես, թե ռազմա-քաղաքական առումով ոչ այնքան «ապահով» սահման, որքան դա կարող է լինել փակ լինելու պարագայում:

Բայց Հայաստանի մասով Թուրքիան, կարծես, չկարողացավ հասնել իր նպատակների առավելագույնին հենց Նախագահի հետ հանդիպում չունենալու և Երևանում բավական բուռն բողոքի ալիքի հանդիպելու պատճառով: Իսկ իրական քայլեր անելու պարագայում, Թուրքիայի արգործնախարարները կունենան որոշակի վստահելիություն և ստիպված չեն լինի հետնամուտքեր որոնել:

Արման Սահակյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ